Այսօր մենք կանգնած ենք պարենային անվտանգության խնդրի առաջ. Արթուր Խաչատրյան
«Այսօր մենք կանգնած ենք պարենային անվտանգության խնդրի առաջ»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նրա խոսքով, Ռուսաստանն արգելել է ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանումները, լիցենզավորված կազմակերպությունները կարող են դա անել, իսկ դա արվում է, որովհետև վստահության պակաս կա։
«Մարդիկ վախենում են, որ Հայաստանը կառնի ու կվաճառի երրորդ երկրներ, Ղազախստանը կառնի, կվաճառի երրրոդ երկրներ և այլն, բայց երկարաժամկետ կտրվածքով, որպեսզի դու դրանից խուսափես, պետք է տեղական արտադրությունը զարգացնես։ 40 տոկոսի չափ մենք վարելահողեր ունենք, որոնք չեն մշակվում, հիմա պետք է հասկանալ՝ չմշակվելո՞ւց է պետությունն ավելի շատ վնաս ստանում, թե՞ այն գումարից, որ պետք է ներդնի պետությունը, որ հողերը մշակվեն։ Պետք է ծախսերի ու եկամուտների վերլուծություն անել», - ասաց Ա. Խաչատրյանը։
Ըստ ընդդիմադիր պատգամավորի, Հայաստանում կան հողատարածքներ, որտեղ միայն կարող ես հացահատիկ կամ կերային կուլտուրաներ ցանել։
Ա. Խաչատրյանի ներկայացրած տվյալներով, 2021 թվականին Հայաստանն ունեցել է հացահատիկի կատաստրոֆիկ ցածր բերքատվություն. 5 տարվա կտրվածքով ունեցել է ամենաքիչ մշակվող հողատարածքները ու արդյունքում ստացվել է ամենաքիչ բերքը՝ 97 հազար 200 տոննա։
«Արցախից 50 հազար տոննայի կարգի հացահատիկ էինք ստանում, բայց այս իշխանության օրոք դա անցավ թուրքերին, պարզ է, որ մեր ինքնաբավության մակարդակն ընկավ», - ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։
Արթուր Խաչատրյանի խոսքով, Հայաստանն ունի հսկայական ռեսուրսներ, որոնք չեն օգտագործվում։
«Արտաքին աշխարհում պարենի գներն աճում են, ինչը գյուտ չէ, դրա մասին խոսում էինք վաղուց, բայց կառավարությունը որևէ ադեկվատ քայլ չի ձեռնարկել։ Պարենի գլոբալ գների բարձրացման միտում կա»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Պարենային անվտանգության հետ կապված Հայաստանը որևէ խնդիր չի ունենա. Ռուստամ Բադասյան
- Պարենի գները թանկանում են. Գեղամ Գևորգյան
- Այսօրվանից սկսած Հայաստանը 60% հացահատիկի պահանջարկ է ունենալու․ Արթուր Թովմասյան
- Ռուսաստանը ժամանակավորապես արգելում է հացահատիկային մշակաբույսերի արտահանումը ԵԱՏՄ երկրներ
- Կլիմայական ճգնաժամից առաջացող սովը զգուշացում է պարենի համաշխարհային օրվա կապակցությամբ
- Պարենի համաշխարհային գները բարձրացել են
- Պարենային իրավունքի մասնագետ. Կառավարությունը պետք է գնահատի պարենի պաշարներն ու լրացուցիչ ռեզերվներ ստեղծի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան