Ադրբեջանը ստեղծեց մեզ համար բացասական նախադեպ՝ «կուզի՝ կպայթեցնի, կուզի ռեմոնտ կանի». Էդգար Էլբակյան
Քաղաքագետ, «Հայկական նախագիծ» ծրագրի համահիմնադիր Էդգար Էլբակյանը գրում է.
«Ինչպես գիտեք, մարտի 8-ին Ադրբեջանը պայթեցրել էր Սյունիքից Արցախ գնացող գազատարը։ Միայն 8 օր անց՝ պաշտոնական Ստեփանակերտը լուր տվեց, որ «ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ՝ ադրբեջանական կողմն (sic!) … սկսել է վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները»։
Նախ՝ վայրի մասին։ Սա ԽՍՀՄ շրջանի Ջուղա-Եվլախ գազատարն է, որ 1991-1994 թթ․ հաղթական պատերազմից հետո մենք վերանորոգել էինք Սյունիքի տարածքում և միացրել մայր գծին՝ Արցախն ապահովելով գազով։ Բուն պայթյունն Ադրբեջանն իրականացրել էր Կարմրաքար լեռան (1951.6 մ) փեշին։
Հմուտ աչքը կնկատի, որ հանցավոր վանդալիզմի վայրն ուղիղ ամենամոտ գծով ընդամենը 1 կմ է հեռու Գորիս-Ստեփանակերտ մայրուղուց։ Հիշեցնեմ, որ ըստ կապիտուլյացիայի թղթի 6-րդ կետի՝ «միջանցք» կոչվածը պետք է ունենար 5 կմ լայնություն՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ։
Ցավոք, հետկապիտուլյացիոն շրջանում, խաչ քաշած հայոց ազգային հավիտենական շահերի վրա, ՀՀ դե-ֆակտո թյուրքամետ կոլաբորացիոնիստական վարչակարգը կենդանի բանակցություններում ոչ մի ջանք չգործադրեց գոնե «միջանցքի» այս կարգավիճակը պահելու համար, ինչի արդյունքում «միջանցքը» վերածվեց «ասֆալտի»՝ դուրս մնալով, ինչպես տեսնում ենք, և՛ հայկական, և՛ ռուսական վերահսկողությունից։
Մի քանի հետևություն։ Առաջին՝ Ադրբեջանն ստեղծեց մեզ համար բացասական նախադեպ, որ թղթով որպես «միջանցք» սահմանված այդ տարածքում ցանկացած իրավազորություն իրենն է՝ «կուզի՝ կպայթեցնի, կուզի ռեմոնտ կանի»։ Երկրորդ՝ հրաժարված լինելով հայոց ազգային հավիտենական շահերի երկարաժամկետ հետապնդումից՝ ՀՀ դե-ֆակտո թյուրքամետ կոլաբորացիոնիստական վարչակարգը հերթական անգամ անբարենպաստ մեկնարկային դիրքերից գնաց բանակցությունների և հաստատ զիջեց ինչ-որ մի բան գազի դիմաց։ Պարզ ասած՝ ռազմավարությամբ խաղացողը միշտ էլ ջախջախելու է «էսօրվա օրով» ապրողին։
Եվ երրորդ՝ ՀՀ դե-ֆակտո թյուրքամետ կոլաբորացիոնիստական վարչակարգը ևս մեկ անգամ դրսևորեց իր հայատյաց քաղաքականությունը՝ պետական մակարդակում ոչ մի համերաշխություն, ապրումակցում և ադ-հոկ օգնություն չցուցաբերելով Արցախի հայերին, փոխարենն օրակարգը լցնելով միլիոներորդական նշանակության հիմարաբանություններով։
Արցախին օգնության հասան իրական քաղաքական հայերը, որոնք տակավին չունեն որևէ պետական ներկայացվածություն։ Հայոց հարցի լուծման ճանապարհը հենց սա է՝ քաղաքական հայերի միանձնյա և միադեմք ներկայացվածությունն իշխանության մեջ»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում գազամատակարարման վերականգնման աշխատանքները դեռևս չեն ավարտվել
- Զախարովա. Մենք տեղյակ ենք Արցախում գազատարի վթարի հետ կապված ծանր հումանիտար իրավիճակին
- Ելենա Կիրակոսյան. Մինչ այս պահը Արցախը շարունակում է մնալ առանց գազամատակարարման մինչև -7-ի պայմաններում
- Ադրբեջանն այսօր սկսել է վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները. Արցախի տեղեկատվական շտաբ
- Ահազանգ. Արցախում գազամատակարարման խափանումը անհամեմատ վատ է ազդում հաշմանդամություն ունեցող անձանց վրա
- ՀՀ կոլաբորացիոնիստական վարչակարգը ժամանակին Սև լճի անկումն ու Անթալիայի ֆորումին մասնակցելն էլ էին հերքում. Էլբակյան
- Արցախի ՄԻՊ. Ադրբեջանական կողմը թույլ չի տալիս վերանորոգել մայր գազատարը
- Նիկոլ Փաշինյանը զերծ մնաց Արցախում տիրող իրավիճակին և գազատարի խափանմանը գնահատական տալուց
- Արցախում գազատարի վերականգնման աշխատանքները կմեկնարկեն տարածքի ականազերծումից հետո
- Գազատարը տարբեր հատվածներում կարող է ականապատված լինել, ինչն ավելի է բարդացնելու հետագա աշխատանքները․ Տիգրան Աբրահամյան
- Էդգար Էլբակյան. Արցախի վերաբերյալ միակ ճշմարիտ օրակարգը վերջինիս տարածքի լիակատար վերաազատագրումն է
- Էդգար Էլբակյան. Ճիշտ պահի ընտրության դեպքում կապիտուլյացիոն վարչակարգը մեկ շաբաթում կվերածվի քաղաքական բանկռոտի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան