Խարկովում գրադի հարվածից մահացել է 26-ամյա Արտեմ Այվազյանը, իսկ քույրը վիրավորվել է
Խարկովում գնդակոծության ժամանակ սպանվել է Դնեպրոպետրովսկի մարզի Պավլոգրադի բնակիչ, 26-ամյա կամավոր Արտեմ Այվազյանը, գրում է gorod.dp.ua-ն։
«Նա հերոս է։ Նա իսկական հերոս է»,- ասել է կամավոր Անժելա Դենիսենկոն։
Նա հայտնել է, որ Արտեմը կամավորների ընտանիքից էր և նրա երկու քույրերը՝ Ալենան ու Մարիամը, նույնպես կամավորությամբ են զբաղվում։
Ինչպես նշվում է, կամավորները հայտնվել են «Գրադ»-ի հարվածների տակ։ Վիրավորվել է կամավորի քույրը՝ Ալենա Այվազյանը, որն այժմ հիվանդանոցում է։ Նա բեկորային վիրավորում է ստացել, նրան վիրահատել են։
Հարակից հրապարակումներ`
- Խարկովում Ադրբեջանի հյուպատոսարանն ավիահարվածների է ենթարկվել
- Խարկովում յոթ ադրբեջանցիներ են մահացել
- Խարկովում ծանր վիրավորում են ստացել հայ ընտանիքի 4 անդամները. Sputnik Արմենիա
- Խարկովում փողոցային մարտեր են ընթանում
- Խարկովում ռուսական տանկեր են ոչնչացվել. Ուկրաինայի ԶՈւ
- Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Խարկովի շրջանում նկատել է օտարերկրյա անօդաչու թռչող սարք