Ճապոնիայի արտգործնախարարը մարտի 18-ից 21-ը կայցելի Թուրքիա և ԱՄԷ
Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոսիմասա Հայասին ուրբաթ օրը Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է մարտի 18-ից 21-ը Թուրքիա և ԱՄԷ այցելելու իր պլանների մասին։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը
«Մարտի 18-ից մարտի 21-ը նախատեսված է իմ այցը Թուրքիա և Արաբական Միացյալ Էմիրություններ: Արտասահմանյան այցի նպատակն է քննարկել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, նավթի համաշխարհային շուկայում գների կայունացումը և ամրապնդել հարաբերություններն այդ երկրների հետ»,-ասել ասել է ԱԳՆ ղեկավարը։
Մինչ այդ, ուրբաթ օրը Ճապոնիայի վարչապետ Հիրոկաձու Մացունոն լրագրողներին ասել էր, որ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան մարտի 19-ից 21-ը կայցելի Հնդկաստան և Կամբոջա:
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը հայտարարեց Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին
- Brent նավթի գինը վերջին 8 տարվա ընթացքում 1-ին անգամ գերազանցել է 1 բարելի դիմաց 96 դոլարը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան