Մատվիենկոն ռուսաստանցիներին կոչ է արել խուճապի չմատնվել և մեծ քանակությամբ հնդկաձավար, շաքար չգնել
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պատժամիջոցների ֆոնին Ռուսաստանի քաղաքացիներին խնդրել է խուճապի չմատնվել, պատասխանատվություն ցուցաբերել և խուսափել հնդկաձավար ու շաքար գնելուց: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը։
«Հիմա բոլորի, ինչպես մեր հասարակության, այնպես էլ մեր քաղաքացիների պատասխանատվությունն է հասկանալ, որ հնդկաձավար գնելու կարիք չկա։ Պետք չէ։ Պետք չէ այդքան շաքար գնել։ Նման քանակությամբ շաքարավազ ոչ ոք չի օգտագործում», - ասել է Մատվիենկոն։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն ունի ձավարեղենի և շաքարի բավարար պաշարներ, ինչի մասին բազմիցս ասել է կառավարությունը։
Ըստ Մատվիենկոյի՝ մարդիկ պետք է հասկանան, որ ուղղակի հարկավոր է հանգիստ աշխատել ու խուճապային տրամադրությունների չենթարկվել։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ի ֆինանսների նախարարները հայտարարել են պարենային ճգնաժամի վտանգի մասին
- Ֆրանսիան Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով համաշխարհային սով է կանխատեսել
- Գլոբալ պարենային ճգնաժամ՝ ռուս-ուկրաինական պատերազմի դեպքում