Ալիևն ադրբեջանցիներին արգելել է Ռուսաստանից վերադառնալ Ադրբեջան
Հարյուրավոր ադրբեջանցիներ Ռուսաստանից փորձում են վերադառնալ Ադրբեջան՝ պատժամիջոցների և ռուբլու արժեզրկման պատճառով, բայց Իլհամ Ալիևը նրանց չի ցանկանում ընդունել։ Այս մասին հայտնում է «Ժամը» լրատվականը։
«Ռուսական անցակետն անցել ենք, բայց հետո մեզ ասացին, որ ադրբեջանական կողմը մեզ չի ընդունում։ Ադրբեջանը միակ երկիրն է, որն իր քաղաքացիներին հետ չի ընդունում։ Հիմա չգիտենք՝ փախստակա՞ն ենք, ի՞նչն ենք»,- ասել է ադրբեջանցին։
Ադրբեջանցիները նաև հայտնել են, որ երեք օր է սահմանին են, իսկ ադրբեջանցի սահմանապահները չեն թողնում անցնել սահմանը՝ հաց, ջուր չունեն, իսկ տաքանալու համար խարույկ են վառել։
«Բեռնատարների վարորդներից ենք ուտելիք խնդրում, կանանց ու երեխաներին չեն թողնում զուգարան մտնել, ստիպված են իրենց կարիքներն այս կամրջի տակ հոգալ»,- ասել է մեկ այլ ադրբեջանցի։
Ըստ աղբյուրի՝ նույն իրավիճակը նաև ՌԴ օդանավակայաններում է։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան