18.03.2022. Կորոնավիրուսի 52 նոր դեպք է գրանցվել, մահացել է 5 մարդ
Հայաստանում մարտի 17-ին կատարվել է 2396 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 52 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 149 հիվանդ, գրանցվել է մահվան 5 դեպք։ Մահացածներից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում մարտի 18-ի հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422254 դեպք, որոնցից 409196 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2822 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8592 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1644 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 236 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2946713 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 17.03.2022. Կորոնավիրուսի 47 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 մարդ
- 16.03.2022. Կորոնավիրուսի 79 նոր դեպք է գրանցվել, մահացել է 12 մարդ
- 15.03.2022. Կորոնավիրուսի 55 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 մարդ
- 14.03.2022. Կորոնավիրուսի 17 նոր դեպք է գրանցվել, մահացել է 6 մարդ
- 13.03.2022. Կորոնավիրուսի 51 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 մարդ
- 12.03.2022. Արցախում կորոնավիրուսի 5 նոր դեպք է գրանցվել