Գառնիկ Իսագուլյանն ազատ կարձակվի
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն ազատ կարձակվի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, Գառնիկ Իսագուլյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին որոշում է կայացրել՝ գրավի չափ սահմանելով 10 մլն ՀՀ դրամը։ «Փաստինֆո»-ն գրում է, որ գրավի գումարը դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցելուց հետո Իսագուլյանն ազատ կարձակվի։
ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում Գառնիկ Իսագուլյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ սուտ մատնություն կատարելու հատկանիշներով, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով։
Գործը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի խոսնակ, այժմ՝ Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի՝ թուրքական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու մասին արված հայտարարություններին։ Նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Իսագուլյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանի կողմից բավարարվել է։ Նախաքննությունն ավարտվել է։
Դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան։
Հարակից հրապարակումներ`
- Ավարտվել է Գառնիկ Իսագուլյանի դեմ հարուցված քրգործի նախաքննությունը
- Դատարանը Գառնիկ Իսագուլյանին պարտավորեցրել է Մակունցին վճարել 424.000 ՀՀ դրամ
- Դատավորի՝ կորոնավիրոսով հիվանդանալու պատճառով Իսագուլյանի վերաքննիչ բողոքը վերամակագրվել է մյուսին, որը նույնպես հիվանդ է
- Գառնիկ Իսագուլյանը կշարունակի մնալ կալանավորված.դատարանը մերժել է գրավի միջնորդությունը
- Գառնիկ Իսագուլյանը կալանավորվեց
- Էլի մարդուն բռնում են խոսք ասելու համար․ Մելիքյանը՝ Իսագուլյանի ձերբակալության մասին
- Գառնիկ Իսագուլյանը ձերբակալվել է