ՄԱԿ-ը Մինսկին կոչ է անում անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը կոչ է արել Բելառուսին ազատ արձակել բոլոր ակտիվիստներին, ընդդիմադիր գործիչներին և լրագրողներին։ Բաչելետի խոսքով՝ այդ երկրում մոտ 1100 մարդ կալանավորված է «քաղաքական դրդապատճառներով», նշում է Ռոյթերսը։
Ամերիկայի ձայնը գրում է, որ ինգշաբթի օրը ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում՝ Բաչելետը հայտարարել է, որ 2020 թվականի ընտրություններից ի վեր Ալեքսանդր Լուկաշենկոյի կառավարությունը կիրառում է մարդու «համատարած և համակարգված» իրավունքների խախտում։
Պաշտոնական Մինսկն իրականացնում է «զանգվածային ռեպրեսիաներ, ներառյալ լայնածավալ ուժի անհամաչափ կիրառում», - ընդգծել է Բաչելետը։
Նա նաև հայտարարեց, որ 2020 թվականի օգոստոսին տեղի ունեցած ընտրություններից և ցույցերից հետո ձերբակալվել է 13,500 մարդ, և նրանցից շատերը բազմիցս ծեծի են ենթարկվել, ինչպես նաև բռնության այլ ձևերի, ներառյալ բռնաբարության:
Բելառուսի պատվիրակությունը մերժել է զեկույցի եզրակացությունները։ Մինսկի խոսնակ Անդրեյ Տարանդան պնդում էր, որ Բաչելետի ելույթը լի էր կեղծ մեղադրանքներով։
«Մեր հետազոտությունը ցույց տվեց, որ (Բելառուսի) կառավարությունը ձգտել է ճնշել բոլոր տեսակի քննադատությունները և ակտիվորեն փորձել խուսափել արդարադատությունից, պատասխանատվությունից և կատարված խախտումների վերաբերյալ ճշմարտությունից», - ասել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը:
Նա կոչ է արել Բելառուսի կառավարությանը «անհապաղ ազատ արձակել բոլոր քաղաքական դրդապատճառներով բանտարկյալներին և դադարեցնել մարդու իրավունքների շարունակվող խախտումները»:
Հարակից հրապարակումներ`
- Բայդենը Պուտինին անվանել է «արյունոտ բռնապետ»
- ՊԵԿ. Արգելվում է Ռուսաստանից 10.000 ԱՄՆ դոլարը գերազանցող կանխիկ արտարժույթի արտահանումը
- ՌԴ բանկերի վնասները մինչև տարեվերջ կարող են գերազանցել 200 միլիարդ ռուբլին
- Ուկրաինայի ժողովուրդը և Զելենսկին կառաջադրվեն Խաղաղության Նոբելյան մրցանակի
- Պուտինը Էրդողանի հետ քննարկել է Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ընթացքը
- ՆԱՏՕ-ն չի պլանավորել ռազմական միջամտություն իրականացնել Ուկրաինայի իրադարձություններում․ Օլաֆ Շոլց
- Հայաստանի սահմանը հատել է Ուկրաինայի մոտ 4000 քաղաքացի. Դենիս Ավտոնոմով
- Ուկրաինական գործարանին հարվածելով՝ ՌԴ-ն վնաս է հասցնում մեր ռազմարդյունաբերությանը․ թուրք զինվորական
- ԱՄՆ Սենատը կոչ է անում հետաքննել Ռուսաստանի ենթադրյալ ռազմական հանցագործությունները Ուկրաինայում
- Փսակի. ՌԴ պատժամիջոցները նախագահի հանգուցյալ հոր նկատմամբ են