Ալիևի խոստովանությունն ամփոփ տալիս է պատասխանը, թե ինչ է իրականում կատարվել կապիտուլիացիայի պատճառով. Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
«Երեկ (17.03.2022 թ.) Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը իր հերթական ելույթում բառացիորեն ասել է. «Երկար տարիներ՝ շուրջ 30 տարի, միջազգային հարթակներում՝ թե՛ սպորտային, թե՛ քաղաքական, մենք ներկայացված էինք որպես պարտություն կրած երկիր։ Սա խոստովանելը և՛ դժվար է, և՛ հեշտ։ Այսինքն մենք պետք է գիտենանք և ասենք ճշմարտությունն այնպես, ինչպես այն կա»։
Ալիևի այս խոստովանությունը բավական ամփոփ կերպով տալիս է պատասխանը, թե ինչ է իրականում կատարվել կապիտուլիացիայի պատճառով. Հայաստանը Ադրբեջանին հաղթած երկրից դարձել վերածվել է պարտվածի։ Հիշելով նաև փակ դռների ետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը, միանգամից պարզ է դառնում, թե իրականում ինչ հնարավորություններ ուներ Ադրբեջանը հաղթանակ տանելու, եթե Հայաստանում իշխանությունը չզավթեր դե ֆակտո թուրքամետների խմբավորումը։
Համեմատե՛ք նաև Ալիևի խոսքերը «30 տարի պարտված լինելու» մասին ՀՀ դե ֆակտո իշխանությունների կողմից անդադար կրկնվող «30 տարի հողերը ծախել էին» անհեթեթության հետ։ Իրական հաղթանակը ոչնչացրած խմբավորումն այսօր հայ ժողովրդի մեծ զանգվածներին խաբում է վիրտուալ հաղթանակով, որը տարածվում է մերձիշխանական մեդիակայսրության կողմից (տե՛ս վերջին մի քանի օրվա նմանատիպ նյութերը, որոնց ընդհանուր դիտումների քանակն անցնում է կեսմիլիոնը)»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Փաստորեն երբ Հայաստանի իշխանությունն անընդհատ ասում էր՝ իրավիճակ է փոխվել, Ադրբեջանին ի նկատի ունե՞ր
- Հենց «լոզանյան» տրամաբանությունն են այսօր բանակցում ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանությունները. Վարուժան Գեղամյան
- Ադրբեջանում թողարկվել է թեյերի հատուկ հավաքածու, որի վրա պատկերված են Սևանը, Սյունիքը, Երևանը. Վարուժան Գեղամյան
- Վարուժան Գեղամյան. Սա բավական է՝ հասկանալու համար, թե որքանով հակահայկական է ՀՀ դե ֆակտո իշխանությունը
- Վարուժան Գեղամյան. ՀՀ դե ֆակտո իշխանության ներկայացուցիչները հաստատում են՝ կա «Զանգեզուրի միջանցք», այն քաղաքական է
- Կապիտուլյացիոն դիվանագիտություն կամ հայ-թուրքական սիլիբիլի. Վարուժան Գեղամյան
- Վարուժան Գեղամյան. Ուշագրավ է, թե ինչ նկարազարդումով է ուղեկցվում Փաշինյանի՝ Թուրքիա այցելելու լուրը թուրքական մամուլում