Ֆրանսիացի հայտնի դերասան Ալեն Դելոնը որոշել է էվթանազիայի դիմել
Ֆրանսիացի հայտնի դերասան Ալեն Դելոնը հայտարարել է, որ չի ուզում լինել թույլ ծերուկ և տառապել հիվանդություններից։ Դերասանն ուզում է հեռանալ կյանքից էվթանազիայի միջոցով։ Այս մասին գրում է Վեստի.ռու կայքը։
«Ծերությունը տհաճ բան է: Եվ մենք ոչինչ չենք կարող անել դրա դեմ: Մենք կորցնում ենք դեմքն ու տեսողությունը, ոտքի ենք կանգնում և զգում, որ մեր կոճը ցավում է: Տանջանքը սարսափելի է»,- դերասանի խոսքը մեջբերել է Le Point-ի ֆրանսիական հրատարակությունը։
Դելոնը խնդրել է որդուն՝ Էնթոնիին, որ օգնի իրեն մահանալ՝ ասելով, որ ցանկանում է հեռանալ կյանքից էվթանազիայի միջոցով։
«Այս մեթոդը համարում եմ ամենատրամաբանականն ու բնականը, տարիքի հետ մենք իրավունք ունենք հանգիստ հեռանալ կյանքից՝ առանց հիվանդանոցների ու սրսկումների»,- ասել Ալեն Դելոնը։
2019 թվականին Ալեն Դելոնը ինսուլտ է տարել։ Մի քանի տարի առաջ Ալեն Դելոնը տեղափոխվել էր Շվեյցարիա, որտեղ պաշտոնապես թույլատրված է էվթանազիան։ Դերասանն արդեն կտակ է կազմել, քանի որ չի ցանկանում, որ հարազատները ժառանգության շուրջ վիճեն։
Կինոյի և թատրոնի ֆրանսիացի դերասան, պրոդյուսեր, սցենարիստ Ալեն Դելոնը 86 տարեկան է։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին