Հայրենասիրական մղումների մեջ միշտ պետք է գիտակցենք հայոց լեզվի դերը. Տիգրան Մանսուրյան
«Կոմպոզիտորական արվեստը կատարողական արվեստ չէ, այլ գաղափարախոսական։ Այս պարագայում հնարավորությունները մեծ են երիտասարդների համար, նրանք սովորում են զարգացած երկրներում և վերադառնում Հայաստան։ Ես հավատում եմ, որ շարունակողներ կլինեն։ Շատ կարևոր է գործողության մեջ լինելը, պետք է մտնել միջազգային գործունեության մեջ և մասնակիցը լինել փոփոխվող աշխարհին»,- ասել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ։
Խոսելով հայոց լեզվի երաժշտականության մասին՝ կոմպոզիտորը վստահեցրել է, որ երաժշտությունն ու հայոց լեզուն սերտորեն կապված են միմյանց. «Այն իր շեշտադրությամբ և հնչյուններով արդեն իսկ երաժշտություն է։ Հայրենասիրական մղումների մեջ միշտ պետք է գիտակցենք հայոց լեզվի դերը։ Գործիքային երաժշտության հիմքում հենց լեզուն է։ Ամեն լեզու ոչ միայն հնչյունաբանություն է, այլև աշխարհընկալման համարագ»։
Մանուկության և ուսանողական տարիների մասին մաեստրոն ասել է. «Մանկության տարիներին կռվազան եմ եղել, երբեք չեմ մտածել ուսուցիչներին բավարարելու ուղղությամբ։ Միշտ կռիվ եմ ունեցել»։ Մանսուրյանը իրեն համարել է ինքնուս. «Անհագ ընթերցասեր եմ եղել, երաժշտական դպրոց չեմ հաճախել, ինքս եմ սովորել նոտագրություն։ Երբ չկա ուսուցիչ, երբ մենակ ես ինքդ քեզ հետ, երաժշտության ու քո միջև ուղիղ կապ է ձևավորվում։ Այնուամենայնիվ, ինձ շրջապատել են հոգատար մարդիկ»։
Նյութը և լուսանկարները՝ ՀԱՊՀ կայքից։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան