Պուտին. Ռուսաստանը գերակատարել է Կիոտոյի արձանագրությամբ իր պարտավորությունները
Ռուսաստանը ոչ միայն չի ավելացրել, այլև նկատելիորեն նվազեցրել է ջերմոցային գազերի արտանետումը մթնոլորտ. ի շնորհիվ Ռուսաստանի գործադրած ջանքերի` մթնոլորտ չի արտանետվել 40 մլրդ. տոննային համարժեք ածխաթթու գազ: «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Փարիզում ընթացող ՄԱԿ-ի գագաթաժողովի ժամանակ`նվիրված կլիմայի փոփոխության հարցերին: Այսպիսով՝ Ռուսաստանը 1991-2012թթ-ի ընթացքում գերակատարել է Կիոտոյի արձանհագրությամբ սահմանված իր պարտավորությունները։
«Ռուսաստանի ջանքերը թույլ են տվել երկրի վրա գլոբալ տաքացման հետևանքները հետաձգել գրեթե մեկ տարով»,-նշել է Վլադիմիր Պուտինը`ընդգծելով, որ հաջորդ տարի Ռուսաստանը նախատեսում է 1990թ-ի բազային մակարդակի համեմատությամբ ջերմոցային գազերի արտանետումը կրճատել գրեթե 70%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան