Սուրեն Պապիկյան. Անցած օրը զինծառայողների մահվան դեպքերը կարգապահության ոչ պատշաճ մակարդակի հետևանք են
Սուրեն Պապիկյանը երեկ աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում:
ՊՆ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, զորամասերից մեկում սպաների հետ հանդիպմանը նա անդրադարձել է անցած օրերին զորամիավորման ենթակա զորամասերում արձանագրված միջադեպերին։
Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ տեղի ունեցածը որոշ ստորաբաժանումներում կարգապահության, ինչպես նաև առանձին զինծառայողների բարոյահոգեբանական ոչ պատշաճ մակարդակի հետևանք է:
Լսելով միջադեպերի վերաբերյալ պատասխանատու սպաների զեկույցները՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը զորամիավորման հրամանատարին տվել է ցուցումներ և հանձնարարականներ, նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ։ Աշխատանքային այցի ընթացքում Սուրեն Պապիկյանը եղել է նաև Ներքին Հանդ համայնքին հարակից սահամանագոտում, որտեղ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը ներկայացրել է տվյալ հատվածում առկա իրավիճակը:
Սուրեն Պապիկյանն այցելել է նաև հիմնանորոգվող զորամասի շինհրապարակ և տեղում ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին:
Հիշեցնենք, որ երկվա ընթացքում ՊՆ-ն հայտնեց երկու զինծառայողի դի հայտնաբերելու մասին։
Հարակից հրապարակումներ`
- Ժամկետային զինծառայողին ինքնասպանության են հասցրել
- ՀՀ ՊՆ. Ադրբեջանի ԶՈւ-ի սադրանքից հայկական կողմից զինծառայող զոհվելու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը
- Հայտնաբերվել է զինծառայողի դի