«Արաբատ»-ը թուրքերեն նշանակում է «սայլ». Արամ Սարգսյան
«Արարատ Միրզոյանը տղամարդ չէ՞, որ իրեն կարող են վիրավորեն, ասեն «Արաբատ», որը թուրքերեն նշանակում է «սայլ» (արբա), և ինքը ընդունի, որ այդպիսին է»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Նա բացատրեց, որ թուրքերը Արարատ լեռանն այլ կերպ են անվանում, և չէին կարողացել Միրզոյանի ազգանունի դիմաց այն գրել:
«Ուղեղիս մեջ չի տեղավորվում, որ մարդուն ասել են «Արաբատ» , ինքը շարունակել է այնտեղ մնալ, զվարթ-զվարթ ծիծաղել ժպտալ: Այդ ընթացքում քո հայրենիքում, Արցախում հումանիտար աղետ է, դու այդ ամենը կազմակերպած Թուրքի հետ կանգնել խոսում ես ինչ-որ խաղաղության մասին»,-հայտարարեց Սարգսյանը և ՀՀ իշխանություններին հորդորեց հույս չդնել Էրդողանի վրա, քանի որ նա մի քանի ամսից չի լինելու, ինչպես չեն լինելու ՀՀ ներկայիս իշխանությունները, քանի որ ավարտվում է աշխարհաքաղաքական նոր քարտեզի ձևավորումը, որտեղ Հայաստանի ներկայիս իշխանությունները ոչ մեկին պետք չեն լինելու:
Բանախոսը տարակուսեց, թե ի՞նչն է իշխանություններին դեռ գայթակղում միջազգային գործընթացներում և ենթադրեց, որ եթե նրանք մտածում են, որ դեռ կարող են գնալ Ֆրանսիա, կամ այլ երկիր և մասնակցեն ճաշկերույթների, ապա այնտեղ նրանք ընդամենը սպասովոր են լինելու:
«Երբ ավարտվեց այս ամբողջ գլոբալ գործընթացը՝ հավաքվելու են նրանք, ովքեր արժանապատիվ են իրենց պահել և իրականացնելու են այն ծրագրերը, որոնք բերելու են նոր աշխարհաքաղաքական կարգի, ձեզ այնտեղ նույնիսկ սպասավոր էլ թույլ չեն տա աշխատել, կասեն՝ տարեք կեղտոտ ամանները լվացրեք»,-ՀՀ իշխանություններին դիմեց Դեմոկրատական կուսակցության նախագահը:
Նրա խոսքով՝ Հայաստանի կաթողիկոսն իր վերջին ուղերձում իշխանություններին ամեն ինչ ասել է և նրանք դրանք պետք է կա՛մ անեն, կա՛մ հեռանան, քանի որ այսօր առաջնայինը Հայաստանի անվտանգության հարցն է:
«Կառավարության նիստի ժամանակ գլուխ են գովում, թե այսպիսի ծրագրե են անում: Ո՞ւմ է պետք ձեր ծրագրերը, եթե թշնամին գալու է մի օրում այդ ամենին տիրանա»,-ասաց Արամ Սարգսյանը:
Նրա կարծիքով՝ ընդդիմությունը պետք է համախմբվի և ժողովրդին ցույց տա այլընտրանքը, որ ընդդիմությունը ծրագրով է գալիս, որպեսզի քաղաքացիները կարողանան արձանագրել իշխանության և ընդդիմության տարբերությունը:
Հարակից հրապարակումներ`
- Ակցիա ԱԳՆ դիմաց. «Եկել ենք Արաբաթին հիշեցնելու, որ ինքը որևէ բարոյական իրավունք չունի խոսել հայ ժողովրդի անունից»
- Թուրքական հեռուստաալիքը Միրզոյանի անունը միտումնավոր սխալ է ներկայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան