Բայդենը Պուտինին անվանել է «արյունոտ բռնապետ»
CNN-ը հեռարձակել է կադրեր, որտեղ ԱՄՆ նախագահը ելույթ է ունենում Սուրբ Պատրիկի օրվան նվիրված միջոցառման ժամանակ Կապիտոլիումի բլրի վրա: Նա շեշտում է ԱՄՆ-ի և Իռլանդիայի համագործակցությունը՝ իր ելույթում հայտարարելով, որ «Իռլանդիան և Մեծ Բրիտանիան այժմ միասին են կանգնած՝ ընդդեմ» արյունալի բռնապետի և իրական հանցագործի, որը անբարոյական պատերազմ է մղում Ուկրաինայի ժողովրդի դեմ»։
Բայդենը նշել է, որ Իռլանդիան լուրջ գին է վճարում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին մասնակցելու համար։
Միջոցառմանը պետք է մասնակցեր Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինը, սակայն չորեքշաբթի օրը, արդեն Վաշինգտոնում, նրա մոտ ախտորոշվեց COVID-19, ուստի հինգշաբթի Բայդենի և Մարտինի ծրագրված հանդիպումը տեղի ունեցավ հեռավար։
Չորեքշաբթի օրը նախագահ Բայդենը լրագրողներին ասել էր, որ Պուտինին համարում է «ռազմական հանցագործ»։ Այս նկատառումն առաջացրել է Մոսկվայի սուր արձագանքը։