Արարատ Միրզոյանը, նրանց խորհրդարականներն ուղղակի անգրագետ են. Գեղամ Մանուկյան
«Արցախում, բնականաբար, գազի բացակայության պայմաններում հումանիտար, սոցիալական վիճակը շատ ավելի դժվար է, ծանրաբեռնվածությունը էլեկտրաէներգիայի վրա է և երբեմն խափանումներ են լինում»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ով նոր է վերադարձել Արցախի Հանրապետությունից։
Նա նշեց, որ այցելել են ԱՀ այն գյուղերի մի մասը, որոնք արկակոծվում էին, թշնամու կողմից սպառնալիքների տակ էին։
«Եղել ենք Խրամորթ, Խնապատ գյուղերում։ Խրամորթ այցի ժամանակ թշնամին միացրեց երաժշտություն, շատ արագ Խրամորթի գյուղապետը բարձրախոսները միացրեց ու ողջ գյուղում լսվեց հայրենասիրական երգեր»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Գ. Մանուկյանն ընդգծեց, որ իրականում 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը մինչև հիմա իր բացասական, սարսափելի հետևանքներն է ունենում. «Հատկապես Ասկերանի բնակավայրերի համար գյուղանտեսական աշխատանքները խիստ կարևոր են։ Հանդերի, այգիների մի կարևոր մասն անցել է թշնամու ձեռքը, մյուսներում էլ, որոնք հայկական կողմի տիրապետության տակ են, թշնամին խանգարում է աշխատանքներ իրականացնել, ամբողջությամբ պարապուրդի են մատնվել։ Բնականաբար, գյուղատնտեսական հետագա ամբողջ աշխատանքներին մեծ հարված է հասցվելու»։
Պատգամավորի փոխանցմամբ, Արցախում մեր հայրենակիցների վրա ազդել են, անհանգստացրել են Արարատ Միրզոյանի աղմկահարույց, ՔՊ-ական Էդվարդ Աղաջանյանի և իշխանական մյուս պատգամավորների մեկը մյուսին հաջորդող վտանգավոր, տրամաբանության բոլոր սահմաններն անցնող հայտարարությունները։
«Ադրբեջանական կողմն ամեն քայլափոխի օգտագործելու է Աղաջանյանի, Միրզոյանի հայտարարությունները։ Արարատ Միրզոյանը, կամ Հայաստանի դիվանագիտությունը, կամ նրանց խորհրդարականներն ուղղակի անգրագետ են։ Արարատ Միրզոյանը դասական անգրագիտության օրինակ է ցույց տվել «Արմենպրեսին» տված իր հարցազրույցում. դեկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետությունը ԱՊՀ որևէ փաստաթուղթ չի ստորագրել։ Նույնիսկ այդքան անգրագետ է։ Նրանց ամեն անգրագետ խոսք հետո թշնամին օգտագործելու է տարբեր դիվանագիտական հարթակներում»,- ասաց նա։
Ընդհանրապես, Գ.Մանուկյանը շատ կարևոր է համարում Արցախի Հանրապետությանը, Արցախի ժողովրդին զորակցությունը։ Իսկ Հայաստանի և Արցախի խորհրդարանականների հանդիպումը, նրա գնահատմամբ, հստակ ազդակ է, որ Արցախի հարցը փակված չէ, Արցախի ինքնորոշման, Արցախի Հանրապետության ճանաչման հարցը մնում է հայ քաղաքական մտքի օրակարգում։
«Հայաստանի խորհրդարանն այդ էջը չի փակել։ Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի կասեցվի ենթադրվելիք ցանկացած ազգադավ, մեր երկրի անվտանգության, Արցախի Հանրապետությունը կասկածի տակ դնող փաստաթղթի ստորագրումը»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Արաբատ»-ը թուրքերեն նշանակում է «սայլ». Արամ Սարգսյան
- Արարատ Միրզոյանից ի՞նչ բարձրաստիճան պաշտոնյա. Հայկ Մամիջանյան
- Բողոքի ակցիայի մասնակիցներն Արարատ Միրզոյանին նվերներ են բերել՝ կանեփի թփով գլխարկ, վարդագույն ակնոց, շորտ ու չստիկ
- Արցախի հարցով Նիկոլի և Արարատի վերջին ստերի մասին նոր ապացույցներ. Արմեն Աշոտյան
- Արարատ Միրզոյանը՝ Հայաստանի անունից. Պատրաստ ենք առանց նախապայմանների բանակցությունների
- Արարատ Միրզոյանի այցն Անթալիա նպաստեց թուրքական PR ծրագրին. Ռուբեն Մելքոնյան
- Արարատ Միրզոյան. Խաղաղության պայմանագրի շուրջ յուրաքանչյուր բանակցությունը պիտի ընթանա առանց նախապայմանների
- Անթալիայում հանդիպում են Արարատ Միրզոյանն ու Մևլութ Չավուշօղլուն
- Արարատ Միրզոյանն ու Ալեքսանդր Շալենբերգը հանդիպել են
- Արարատ Միրզոյանն Անթալիայում մի շարք հանդիպումներ կունենա
- Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին. ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան