ԵՄ-ն 300 մլն եվրո է փոխանցել Կիևին ՝ պատմության մեջ առաջին անգամ վճարելով հակամարտության գոտի զենք մատակարարելու համար
ԵՄ-ն 300 միլիոն եվրո արտոնյալ վարկ է փոխանցել Ուկրաինային՝ որպես մակրոֆինանսական օգնության երկրորդ տրանշ՝ խոստանալով իր պատմության մեջ առաջին անգամ ֆինանսավորել զենքի մատակարարումները ռազմական հակամարտության գոտի: Այս մասին ուրբաթ օրը Twitter-ում գրել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր Ուկրաինան ստացավ ևս 300 միլիոն եվրո՝ որպես ԵՄ-ի մակրոտնտեսական հրատապ օգնություն,- գրել է Դոմբրովսկիսը:- Պատմության մեջ առաջին անգամ ԵՄ-ն կֆինանսավորի հարձակման ենթարկված երկրին զենքի գնումն ու առաքումը»:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովը հայտարարել էր, որ 2022 թվականի համար Ուկրաինային մակրոֆինանսական օգնությունը նախատեսված է 1,2 միլիարդ եվրոյի չափով և բաղկացած է արտոնյալ վարկերից։ ԵՀ-ն մարտի 11-ին հայտարարեց Կիևին վարկային օգնության առաջին տրանշի տրամադրման մասին։
Ըստ ՏԱՍՍ-ի՝ երբ 2021 թվականին Եվրահանձնաժողովը նախատեսում էր Ուկրաինային 2022 թվականի վարկային մակրոֆինանսական օգնության ծրագիրն իրականացնել, ենթադրվում էր, որ այդ գումարները պետք է հիմնականում ուղղվեին այս երկրի արտաքին պարտքի սպասարկմանը։
Միջոցները պետք է հատկացվեին Կիևի կողմից ԱՄՀ-ի հետ համաձայնեցված բարեփոխումների ծրագրի պահանջների կատարմանը զուգընթաց։ Սակայն հակամարտության համատեքստում ԵՀ-ն սկսեց արագացված հիմունքներով տրամադրել այդ միջոցները։