Ռազմական գործողությունների սկզբից Ուկրաինայում 816 խաղաղ բնակիչ է զոհվել. ՄԱԿ
Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր զոհվել է 816 քաղաքացիական անձ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ին, հաղորդել Է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչությունը:
ՄԱԿ-ի գրասենյակի տվյալներով՝ փետրվարի 24-ից մարտի 17-ը խաղաղ բնակչության շրջանում գրանցվել է 816 զոհ և 1333 վիրավոր։
Նշվում է, որ մարդիկ զոհվել կամ վիրավորվել են պայթյուցիկ զինատեսակների հետևանքով՝ ներառյալ ծանր հրետանին և համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, ինչպես նաև հրթիռային և օդային հարվածների հետևանքով:
Ռուսաստանն Ուկրաինայում ռազմական գործողություն է սկսել փետրվարի 24-ին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մասին՝ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների օգնության դիմումի։ Նա ընդգծել էր, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացումը, նպատակը երկրի ապառազմականացումն ու ապաազգայնացումն է։
Հարակից հրապարակումներ`
- Խարկովում գրադի հարվածից մահացել է 26-ամյա Արտեմ Այվազյանը, իսկ քույրը վիրավորվել է
- Ուկրաինայում զոհվել է Fox News-ի օպերատորը
- Պուտինը Մակրոնին՝ ռազմական հատուկ գործողությունների խնդիրները կկատարվեն
- Ուկրաինայում խաղաղ հայ բնակիչ է զոհվել. «Ռադիոլուր»
- Զելենսկի. Մեկ օրում 137 ուկրաինացի է զոհվել
- Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից Լուգանսկի տարածքի գնդակոծության հետևանքով երկու խաղաղ բնակիչ է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան