Քոչար-Թութունջյան, Թութունջյան-Քոչար՝ մեկ հարկի տակ
Այսօր Երվանդ Քոչարի թանգարանում բացվելու է Քոչար-Թութունջյան, Թութունջյան-Քոչար խորագրով ցուցահանդես։ Այն կազմակերպվում է Երվանդ Քոչարի թանգարանի և Շեդեվր պատկերասրահի կողմից, ցուցահանդեսն իրականացվում է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի ծրագրի շրջանակում և նվիրվում է հայ արվեստի երկու շատ արդիական և նորարար արվեստագետներին՝ Երվանդ Քոչարին և Լեոն Թութունջյանին, որոնց ստեղծագործական ժառանգությունը պատկանում է ինչպես հայկական,այնպես էլ եվրոպական մշակույթին։
Ցուցադրվելու են Երվանդ Քոչարի և Լեոն Թութունջյանի բնօրինակ ստեղծագործություններ՝ յուղաներկ, գրաֆիկ աշխատանքներ, քանդակներ, բացառիկ արխիվային նյութեր:
Համահունչ ցուցադրությունների կազմակերպման Երվանդ Քոչարի թանգարանի նորարարական մոտեցումներին, կներկայացվեն Թութունջյանի և Քոչարի ստեղծագործություների մոտիվներով իրականացված ժամանակակից գրավիչ ինստալյացիաներ (հեղ.՝ Աշոտ Մարաբյան), որոնք առավել ընկալելի ու ազդեցիկ կդարձնեն մեծ արվեստագետների գաղափարներն ու նրանց արդիականությունն անգամ մեր օրերում՝ մոտ 100 տարի անց: