Համակարգի գործարկման պատասխանատվությունը լիարժեքորեն ԲԴԽ դաշտում է․ Գոռ Աբրահամյան
Երկու օր է Դատախազությունն ու ԲԴԽ-ն հրապարակումներով միմյանց հերքում են՝ չգալով ընդհանուր հայտարարի մեկ հարցի շուրջ՝ ի վերջո Դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները Դատական դեպարտամենտին վերադարձվե՞լ է, թե՞ ոչ։
Panorama.am-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը նշեց, որ տեղյակ չէ ,թե խնդիրն ինչումն է, սակայն Դատախազության կողմից գրությունն ուղարկելու պահից սկսած նշված համակարգի գործարկման պատասխանատվությունը լիարժեքորեն ԲԴԽ դաշտում է
«Ես չեմ կարող բացատրել, թե ինչ խնդիր է։ Չեմ կարող մեկնաբանել իրենց հայտարարությունները։ Իսկապես, մեզ համար տարօրինակ է, որովհետև այդ համակարգի գործարկման հարցում առաջին շահագրգիռը, մեր կարծիքով, ԲԴԽ-ն է։ Տվյալ դեպքում՝ մեր կողմից համապատասխան գրությունն ուղարկվել է իրենց, որը հրապարկվել է համացանցում՝ իմ կողմից։
Այն լիարժեք բավարար է մակագրումն էլեկտրոնային եղանակով իրականացնելու համակարգն ամբողջությամբ գործարկելու համար։ Ամեն դեպքում, մեր կողմից իրենց գրությունն ուղարկելու պահից սկսած այդ համակարգի գործարկման պատասխանատվությունը լիարժեքորեն ԲԴԽ դաշտում է»,- Panorama.am-ին ասաց Աբրահամյանը։
Հարցին, թե ինչպե՞ս է ուղարկվել փաստաթուղթը, էլեկտրոնային տարբերակո՞վ, Գոռ Աբրահամյանը պատասխանեց․ «Ես հրապարակել էի փաստաթուղթը և այնտեղ գաղտնի մաս կար, հետևաբար չեմ կարող այլ մանրամասներ նշել»։
Հարակից հրապարակումներ`
- Համակարգի գործարկման և շահագործման բանալիները կամ դրանց վերադարձման վերաբերյալ որևէ գրություն մուտք չի եղել․ ԲԴԽ
- Դատախազությունը վերահաստատում է՝ դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները վերադարձվել են Դատական դեպարտամենտին
- Համակարգի գործարկման և շահագործման առգրավված բանալիները Դատական դեպարտամենտ չեն վերադարձվել․ Դատական դեպարտամենտ
- Դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները վերադարձվել են Դատական դեպարտամենտին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները