Դատախազությունը վերահաստատում է՝ դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները վերադարձվել են Դատական դեպարտամենտին
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հրապարակել է գրություն՝ ուղղված Դատական դեպարտամենտի ղեկավար Արմեն Հարությունյանին։ Գրությունն այն մասին է, որ քրեական գործով առգրավված բանալիները վերադարձվել են և մակագրման համակարգը կարող է վերագործարկվել։
«Վերահաստատում եմ Դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները Դատական դեպարտամենտին վերադարձնելու մասին մարտի 17-ի առավոտյան հրապարակումը:
(Ներկայացված է գրության փաստաթղթի՝ հրապարակման ենթակա հատվածները)»,- գրել է Գ.Աբրահամյանը։
Այնպես նա արձագանքել է Դատական դեպարտամենտի հայտարարությանը, ըստ որի. «Այսօր՝ մարտի 17-ին ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական՝ Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքի իր պաշտոնական էջում տեղադրել է հետևյալը. որ «… քրեական գործով առգրավված՝ համակարգի գործարկման և շահագործման առգրավված բանալիները վերադարձվել են, և ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին հայտնել են, որ մակագրման համակարգը կարող է վերագործարկվել», մինչդեռ համակարգի գործարկման և շահագործման առգրավված բանալիները Դատական դեպարտամենտ չեն վերադարձվել»:
Հարակից հրապարակումներ`
- Համակարգի գործարկման և շահագործման առգրավված բանալիները Դատական դեպարտամենտ չեն վերադարձվել․ Դատական դեպարտամենտ
- Դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները վերադարձվել են Դատական դեպարտամենտին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները