Այս տարի առանց մաքսատուրքի էլեկտրական շարժիչով 7000 տրանսպորտային միջոց կարելի է ներմուծել
Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ընթացքում ընդունվել է որոշում՝ էլեկտրական շարժիչներով տրանսպորտային միջոցների առանձին տեսակներ ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծելու առնչությամբ՝ ԵՏՀ և ՄՄ հանձնաժողովների որոշ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու մասին:
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է՝ որոշվել է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող Էլեկտրական շարժիչներով տրանսպորտային միջոցների՝ առանց ներմուծման մաքսատուրքերի վճարման ՀՀ տարածք ներմուծման համար սահմանել քվոտա՝ հետևյալ չափաքանակներով՝
. 2022 թվականի համար՝ 7000 հատ
. 2023 թվականի համար՝ 8000 հատ:
Որոշմամբ սահմանվել է նաև, որ նշված ավտոմեքենաների արտահանումը Ռուսաստանի Դաշնության տարածք հնարավոր է միայն ԵԱՏՄ միասնական մաքսային սակագնի դրույքաչափերով հաշվարկված ներմուծման մաքսատուրքերի վճարման դեպքում:
Նշված սակագնային արտոնությունը նախատեսված է մինչև 2023թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Հարակից հրապարակումներ`
- Տուրքը բարձրանում է, թող էլեկտրամոբիլ ներկրեն. Փաշինյան
- Առաջարկվում է էլեկտրամոբիլների ներմուծումն ԱԱՀ-ից ազատել
- Հայաստանում առաջին անգամ կիրականացվի էլեկտրամոբիլների լիզինգ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում