«Ժողովուրդ». Բոլոր պետական կառույցները աջակցում են «Շիրակ»-ին. Նոր գերիշխող դիրք ունեցող է է հայտնվել ձվի շուկայում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ երեկ խորհրդարանում կազմակերպվել էր մասնագիտական քննարկում՝ ձվի շուկայի իրավիճակի հետ կապված։ Ի դեպ, քննարկման ընթացքում դաշտի հետ կապված մի շարք աղմկահարույց իրավիճակներ բացահայտվեցին: Պարզվեց՝ շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերությունը, որ ունի 40 և ավելի տոկոս ներկայացվածություն, միշտ տուժում է, և այն ընկերությունները, որոնք հավակնում են լինել այդպիսին, ապագայում են տուժելու:
Արձանագրենք, որ եթե հավկիթի շուկայում որևէ փոփոխություն չլինի առաջիկայում, Հայաստանը ձու արտադրողից վերածվելու է ձու ներկրողի: Քննարկման ընթացքում առաջարկներ հնչեցին, որից մեկն այն է, որ ձվի շուկա մտնող տնտեսվարողը լիցենզավորվի, որպեսզի Էկոնոմիկայի նախարարությունը նախապես պլանավորի և իմանա, որ նոր տնտեսվարող է մտնում, և ուսումնասիրի, թե նոր մտնողը ինչքան կարող է արտադրել, և շուկան որքան է զբաղված: Մյուս առաջարկն այն էր, որ դրոշմապիտակներ լինեն ձվերի վրա, որպեսզի ստվերի դեմ հնարավոր լինի պայքարել: Բանն այն է, որ դաշտում հայտնվել է նոր խաղացող, որի նկատմամբ բոլոր տնտեսվարողներն ունեն անվստահություն: Խոսքը «Շիրակ» թռչնաֆաբրիկայի մասին է:
Ավելին՝ կասկածներ կան, որ իրենք ստվերում են աշխատելու և գաղտնի արտադրված կամ ներկրված ձու են հանելու վաճառքի, որը որևէ կերպ չի վերահսկվելու, հետևաբար դրոշմապիտակը լինելու է ամենամեծ գործիքը, որը կարող է խնդիրը կարգավորել: Մյուս կողմից՝ նկատենք՝ հանդիպմանը ներկա խոշոր արտադրող «Արաքս» թչնաֆաբրիկայի ներկայացուցիչը հայտարարեց, որ իրենց ընկերությունն անընդհատ հարված է ստանում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից: Ստացվում է, որ մի գերիշխող դիրք ունեցողն անընդհատ տուժում է պետության կողմից, պետության գործողությունների արդյունքում, և պետությունը ավտոմատ տեղ է բացում մեկ այլ տնտեսվարողի համար, որպեսզի նա մտնի շուկա ու դառնա գերիշխող դիրք ունեցող:
Այնուամենայնիվ, երեկվա քննարկմանը ներկա գրեթե բոլորի մոտ ակնհայտորեն տպավորություն էր, որ բոլոր պետական կառույցները աջակցում են «Շիրակ»-ին: նշենք, որ «Շիրակ» թռչնաֆաբրիկան պատկանում է Նարեկ Նալբանդյանին, որը «փակովի» տարբերակով գնեց Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը 5 մլրդ դրամով և Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտի թակարժեք դղյակը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան