«Ժողովուրդ». ՔՊ-ն առաջիկայում նիստ կանի. Ներկաները ակնկալում են առաջին ձեռքից լսել թե Ադրբեջանի առաջարկները Փաշինյանն ինչպես է մեկնաբանում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջիկայում (գուցե հենց այսօր) նիստ է հրավիրելու, որին անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունը՝ վարչապետի գլխավորությամբ, քննարկելու է եկող շաբաթ մեկնարկող խորհրդարանական քառօրյայի օրակարգն ու հստակեցնելու, թե որ նախաձեռնության մասով ինչ դիրքորոշում պետք է որդեգրեն:
«Ակնկալում ենք, որ Փաշինյանը կխոսի նաև Ադրբեջանի կողմից ներկայացված 5 կետերի մասին, քանի որ դրանք ոչ միայն հասարակության, այլ հենց խմբակցության ներսում են հարցեր առաջացրել: Պատգամավորները ցանկանում են առաջին ձեռքից տեղեկանալ, թե այդ առաջարկները Փաշինյանն ինչպես է մեկնաբանում»,- ասաց մեր զրուցակիցը:
Տեղեկացանք նաև, որ ՔՊ-ական պատգամավորները հակված են նաև արտաքին գործերի նախարարի մասնակցությամբ փակ նիստ հրավիրելու: «Քանի որ խմբակցության ներսում պատգամավորների մեծամասնությունը շատ բան չգիտի, անտեղյակ է, ու տեղեկությունները բացառապես մամուլից են իմնաում, հետևաբար ցանկանում են գոնե փակ հանդիպումների ձևաչափով հասկանալ, թե ինչ է սպասվում թե՛ իրենց, թե՛ բոլորիս առհասարակ»,- հավելեց ՔՊ-ամերձ մեր աղբյուրը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին