«Ժողովուրդ». Պատգամավորների օգնականների՝ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով սկսվել է քննարկումների փուլը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2021թ. դեկտեմբերի 7-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասով ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով սկսվել է քննարկումների փուլը՝ հասկանալու համար, թե ի վերջո ում կամ ինչու պետք է մեղադրանք առաջադրվի: Ինչպես հայտնի է, այդ օրը խորհրդարանում վիճաբանություն էր տեղի ունեցել ՔՊ խմբակցության մի քանի պատգամավորների և «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականների միջև:
Ավելին, ԱԱԾ-ն արդեն հարցաքննել է ՔՊ խմբակցության պատգամավորներ՝ Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանին, Վահագն Ալեքսանյանին, Սիսակ Գաբրիելյանին և Արմեն Խաչատրյանին: Ի դեպ, քրեական գործով ԱԱԾ-ն նաև հարցաքննել է Ազգային ժողովի աշխատակազմի տասնյակից ավելի աշխատակիցների:
ԱԱԾ-ում արդեն միջադեպի բուն պատճառը հայտնի է. միջադեպը եղել է Հրաչյա Հակոբյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանի միջև ոչ հաճելի դիմելաձևի և արտահայտությունների հետևանքով: ԱԺ պատգամավորները հարցաքննվել են վկայի կարգավիճակով:
Նշենք, որ ԱԱԾ-ում քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով՝ խուլիգանություն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին