Մեկնարկում է ամենամյա կրթական «օսկար»-ը
Մարտի 14-ին մեկնարկել է Koreez համադպրոցական առցանց մրցույթը:
Dasaran կրթական կենտրոնից մանրամասնում են՝ Koreez-ը 5-12-րդ դասարանի բոլոր աշակերտների համար ստեղծված առարկայական առցանց մրցույթ է, որի նպատակն է խրախուսել բոլոր աշակերտների կրթվելու մղումը՝ անկախ նրանից գերազանց են սովորում, թե ոչ և մեծարել այդ ճանապարհի նրանց գլխավոր առաջնորդին՝ ուսուցչին։
Koreez-ին մասնակցելով յուրաքանչյուր աշակերտ հնարավորություն է ստանում՝ ստուգել ուսումնական տարում կուտակածդ ողջ գիտելիքը, մրցել ընկերների հետ՝ անցնելով իր տարիքային խմբի համար հատուկ ստեղծված հարցաշարը, մասնակցել հայկական կրթական «օսկար» -ին, բարձրացնել սեփական դպրոցի հեղինակությունը կրթական աշխարհում, ստանալ արժեքավոր մրցանականեր (բջջային հեռախոս, պլանշետ, նոութբուք, հանգիստ ք. Ծաղկաձորում)։ Մրցույթը բաղկացած է նախընտրական և եզրափակիչ առցանց փուլերից, որոնց արդյունքները կամփոփվեն հիշարժան կրթական մրցանակաբաշխության ժամանակ։
Արդեն երկրորդ անգամ իրականացվող և կրթական աշխարհում մեծ հետաքրքրություն առաջացրած Koreez համադպրոցական մրցույթին 2021 թվականին մասնակցել են շուրջ 734 հանրակրթական դպրոցների 5-12-րդ դասարանի ավելի քան 6300 աշակերտ՝ ընդգրկելով ՀՀ բոլոր մարզերը, ինչպես նաև Արցախը։
Հիշեցնենք, որ Koreez կրթական շարժումը հեղինակել է կրթության ոլորտում ավելի քան 13 տարվա փորձ ունեցող Dasaran կրթական ծրագրի թիմը։ Կրթությունը կարևորելու գաղափարին են միացել միացել շուրջ 34 հայտնի ընկերություններ, մոտ երկու տասնյակ ճանաչված մարդիկ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։
Մրցույթին կարելի է գրանցվել մինչև ս․թ ապրիլի 14-ը՝ անցնելով հետևյալ հղումով: