Եկել է հանդիպելու, խոսելու ժամանակը. Զելենսկին դիմել է Մոսկվային
Եկել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների անցկացման ժամանակը՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։ Այս մասին հայտարարել Է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր տեսաուղերձում, որը հրապարակվել Է Telegram-ում։
«Եկել է հանդիպելու, խոսելու ժամանակը։ Ժամանակն է վերականգնել տարածքային ամբողջականությունն ու արդարությունն Ուկրաինայի համար»,- հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ բանակցությունները կօգնեն Ռուսաստանին խուսափել կորուստներից, որոնց դեպքում նրան «մի քանի սերունդ էլ չի բավականացնի» վերականգնման համար:
Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունները սկսվել են փետրվարի 24-ի լույս առավոտյան՝ այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Դոնբասում հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան