Իրանի ռազմածովային ուժերն օգտվում են արհեստական բանականությունից
Իրանի ՌԾՈՒ հրամանատարը հայտարարել է, որ ռազմածովային ուժերի սարքավորումներում օգտագորվում է արհեստական բանականություն: Այս մասին գրում է ParsToday-ը։
ԻԻՀ բանակի ՌԾՈՒ հրամանատար, ծովակալ Շահրամ Իրանին ասել է. «Աշխարհը գնում է դեպի արհեստական բանականության կիրառում, իսկ մենք փորձում ենք քայլել օրվա գիտելիքին համընթաց»:
Նա հավելել է, որ ռազմածովային ուժերն ապագայի պատերազմների նկատմամբ օպերատիվ ու գիետլիքի վրա հիմնված մոտեցում ունեն և ջանքեր են գործադրում՝ սպառնալիքներին համապատասխան հակազդման միջոցների ապահովման ուղղությամբ:
Ավելի վաղ, ԻԻՀ զինված ուժերը հայտարարել էին իրենց ձեռքբերումներում արհեստական բանականության կիրառման մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան