Այս իշխանությունը չի կարողանում մեզ ապացուցել, որ ի վիճակի է ռազմական առումով որևէ տեսակի պատասխան տալ թշնամուն. Բագրատյան
«Հայաստանի ղեկավարությունը չի պատկերացնում, չի հասկանում ի վիճակի չէ զուգորդելու հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների լավացմանն ուղղված քաղաքական ջանքերը՝ ռազմականի հետ»,- ասուլիսում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
Ըստ նրա, թուրքը մեծ պատերազմի պատրաստ չէ, քանի որ այդ պարագայում Հայաստանի քաղաքական բարեկամները կարող են օգնության հասնել։
Նրա կարծիքով, ապրիլ-մայիսին, երբ եղանակը կթաքանա, գետինը չոր լինի, ինչ որ քայլերի կդիմի թշնամին։
«Արդեն փորձում են, Ներքին Հանդում առաջխաղացումը ցույց տվեց, որ դիմադրություն չկա։ Եվ ընդհանարապես՝ արդեն տարի ու կես է որևէ սահման կահավորված չէ, որևէ ձևով չենք պատասխանում։ Այս իշխանությունն, ըստ էության, չի կարողանում մեզ ապացուցել, որ ի վիճակի է ռազմական առումով որևէ տեսակի պատասխան տալ թշնամուն։
Եթե այս իշխանությունը ի վիճակի չէ ռազմական պաշտպանություն կազմակերպել, իրեն մնում է ջանքեր գործադրել խաղաղության ոլորտում, մեզ էլ բլա-բլա կարդան, թե տեսեք՝ ինչքան լավ է խաղաղությունը»,- ասաց Հ.Բագրատյանը։
Հարակից հրապարակումներ`
- Էդգար Էլբակյան. Ներքին Հանդի պատմությունը հոյասքանչ կերպով ցույց է տալիս, թե ինչ աղետ է բերել թյուրքամետ իշխանությունը մեր հայրենիքի գլխին
- ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը՝ կապված Ներքին Հանդի հետ, իրականությանը չի համապասխանում. Թաթոյան
- Իրավիճակը կայուն լարված է. ՀՀ պաշտպանության փոխնախարար
- Ադրբեջանը գրավում է Կապան-Մեղրի ճանապարհը. Էդգար Էլբակյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան