Պետդեպից թվարկել են հակառուսական պատժամիջոցների չեղարկման պայմանները
ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը պատասխանել է լրագրողների հարցին հակառուսական պատժամիջոցների վերացման պայմանների մասին։ Նրա խոսքով, դա կարող է տեղի ունենալ, եթե «դադարեցվի ռուսական հատուկ գործողությունը Ուկրաինայում, և վերականգնվի այդ երկրի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և անկախությունը»։
«Պատժամիջոցները նախատեսված չեն մշտական լինելու համար»,- Վեստի.ռու-ի հաղորդմամբ, ճեպազրույցում ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ միաժամանակ խոստովանելով, որ դրանք «գործիք են» այն արդյունքների համար, որոնց փորձում է հասնել ԱՄՆ-ն։
ՏԱՍՍ-ը գրում է, որ նա նաև նշել է, որ Արևմուտքի արևմտյան երկրները «միջոցներ են ձեռնարկում անցանկալի հետևանքները մեղմելու համար»։
Բացի այդ, ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչը խոստովանել է. «Մենք հասկանում ենք, որ ռուսների համար կան հետևանքներ», հավելելով, որ «թիրախը Ռուսաստանի Դաշնության իշխանություններն են»։
Նա նաև պատասխանել է այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը մտադիր է քայլեր ձեռնարկել այն երկրների դեմ, որոնք պատրաստ են օգնել Ռուսաստանին շրջանցել Արևմուտքի պատժամիջոցները։
«Հետևանքներ կլինեն, եթե երկրները փորձեն օգնել Ռուսաստանին խուսափել մեր պատժամիջոցներից, շրջանցել դրանք կամ դառնալ ռուսական փողերի «ապաստան»», - ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
Հարակից հրապարակումներ`
- Բայդենը Պուտինին անվանել է «արյունոտ բռնապետ»
- ԱՄՆ Սենատը կոչ է անում հետաքննել Ռուսաստանի ենթադրյալ ռազմական հանցագործությունները Ուկրաինայում
- WSJ. Բայդենը մտադիր է Ուկրաինային ավելի քան 1 մլրդ դոլարի ռազմական օգնություն տրամադրել
- ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան. Կրեմլն օգտագործում է Անվտանգության խորհուրդը՝ աշխարհին մոլորեցնելու համար
- WSJ-ն պնդում է, որ հենց Բայդենն է արգելել ՄԻԳ-29-երի տեղափոխումն Ուկրաինա
- Բայդենն ու Զելենսկին քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը
- ՌԴ-ն Ուկրաինայում ԱՄՆ կենսաբանական ծրագրերի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստ է հրավիրել
- Մոսկվայում ԱՄՆ դեսպանը ամերիկացիներին խորհուրդ է տալիս անհապաղ հեռանալ Ռուսաստանից
- ԱՄՆ դեսպան. Մարտահրավերներով լեցուն այս աշխարհում կանայք այսօր ներկայանում են որպես առաջնորդներ
- ԱՄՆ օրենսդիրներն աջակցում են Ուկրաինային տրամադրվող օգնության ավելացմանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան