Արևմտյան ընկերությունները ցանկանում են վերադառնալ ռուսական շուկա, ասել է Մեդվեդևը
Արևմտյան ընկերությունները չեն ցանկանում կորցնել ՌԴ շուկան` հայտնելով, որ «շատ են ուզում վերադառնալ, բայց վախենում են, սակայն Ռուսաստանի համբերությունն անվերջ չէ, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ գրառում կատարելով Telegram-ում։
«Արևմտյան ընկերությունները, որոնցից շատերը բարձրաձայն հայտարարել են մեր շուկայից հեռանալու մասին, ի սկզբանե մտածում էին միայն վերադարձի մասին՝ խելամտորեն պահպանելով աշխատուժը, վճարելով աշխատավարձերը և բյուջե այլ վճարումներ կատարելով»,- գրել է Մեդվեդևը։
Սակայն, նրա խոսքով, իրենց կառավարությունների ճնշումը սեփական բիզնեսի վրա հրեշավոր է։
Հարակից հրապարակումներ`
- Ղազախական ավիաընկերությունը որոշել է դադարեցնել թռիչքները դեպի Ռուսաստան
- Universal Music-ը դադարեցրել է աշխատանքը Ռուսաստանում
- KFC և Pizza Hut ապրանքանիշերի սեփականատերը դադարեցնում է ներդրումները Ռուսաստանում
- Zara-ի սեփականատերը դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում