Ներքին զբոսաշրջությունը 2021 թվականին 52.6%-ով աճել է
Զբոսաշրջությունն այն ոլորտն է, որը կորոնավիրուսով պայմանավորված ամենաշատը տուժեց։ Սակայն դա Հայաստանի բնակիչներին հնարավորություն տվեց բացահայտելու մեր երկիրը։ Եւ պատահական չէ, որ ներքին տուրիզմն աճել է։ Այս մասին են վկայում պաշտոնական թվերը։
Այսպես, ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից, 2021 թվականին մեր երկրի ավելի քան 1,6 մլն (1 մլն 595 հազար 826) քաղաքացի ճանապարհորդել և հանգստացել է Հայաստանում:
Ըստ վիճակագրության` 2021 թ-ի հունվար-դեկտեմբերին ներքին զբոսաշրջությունը 2021 թ-ի համեմատ աճել է 52.6 տոկոսով։ 2020 թվականին իրենց հանգիստը հանրապետությունում անցկացրել է 1 045 756 զբոսաշրջիկ։
Այս տվյալներն արտացոլում են հյուրանոցային տնտեսության օբյեկտներում (հյուրանոցներ, հյուրանոցատիպ հանգրվաններ, առողջարաններ, հանգստյան տներ և այլն) հաշվառված զբոսաշրջիկներին:
Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ)՝ ներքին զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձը, որը ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրի երկրի սահմաններում (սովորական բնակության միջավայրից դուրս), այսինքն՝ որևէ երկրի բնակիչների ճանապարհորդությունը իրենց իսկ երկրում կամ հիմնական բնակության երկրում, անկախ ճանապարհորդության նպատակից (բացի ուսման նպատակով) ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավելի քան անընդմեջ 1 տարի ժամանակով և ճանապարհորդության գլխավոր նպատակը չի հանդիսանում գործունեությամբ զբաղվելը, որի համար վճարվում է այցելած վայրում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան