Մանկավարժական համալսարանում ռեկտոր են ընտրել
Կայացել է Մանկավարժական համալսարանի Խորհրդի նիստը: Օրակարգում ռեկտորի ընտրության հարցն է եղել, առաջարդրված միակ թեկնածուն հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սրբուհի Գևորգյանն է եղել:
Մանկավարժական համալսարանից հայտնում են, որ նիստին ներկա են եղել Խորհրդի բոլոր` 20 անդամները: Առաջադրված ռեկտորի թեկնածուն ներկայացրել է բուհի զարգացման գործողությունների իր ծրագիրը:
Փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով, միաձայն` 19 կողմ, ձայնով պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանն ընտրվել է Մանկավարժական համալսարանի ռեկտոր: 1 քվեաթերթիկ անվավեր է համարվել քվեարկության նշանը սահմանված կարգով չդնելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան