Ռուս գործարարների նկատմամբ պատժամիջոցները չեն հանվի. Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը Times թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ ռուս գործարարների դեմ սահմանված պատժամիջոցները չեն հանվի, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ին։
«Դա չափազանց բարդ է (ներկայացնել պատժամիջոցների չեղարկումը- խմբ.)։ Այս օլիգարխները թույլ են տվել Վլադիմիր Պուտինին անել այն, ինչ նա անում է»,- նշել է նա։
Լիզ Թրասը նաև կարծիք է հայտնել, որ ռուսաստանցի գործարար Ռոման Աբրամովիչը, որին պատկանում է Լոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբը, երբեք չի կարողանա վերադառնալ Մեծ Բրիտանիա:
Ավելի վաղ Բրիտանիան Ռուսաստանի կողմից ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի անկախության ճանաչման կապակցությամբ պատժամիջոցներ էր սահմանել մի քանի ռուսական բանկերի և գործարարների դեմ: Այնուհետև Լոնդոնը մի քանի անգամ ընդլայնել է սահմանափակումների ցանկը՝ կապված Ուկրաինայում հատուկ գործողության հետ:
Թրասսի խոսքով ՝ այսօրվա դրությամբ պատժամիջոցների տակ են արդեն ավելի քան հազար ռուս քաղաքացիներ և ձեռնարկություններ: Մեծ թվով ռուս քաղաքական գործիչների, պաշտոնյաների և գործարարների մուտքը Մեծ Բրիտանիա արգելված է, իսկ սահմանափակող միջոցները ներառում են նաև երկրում հաշիվների սառեցում։
Հարակից հրապարակումներ`
- Պետդեպից թվարկել են հակառուսական պատժամիջոցների չեղարկման պայմանները
- Կանադան Բելառուսի ՊՆ 22 բարձրաստիճան ներկայացուցիչների նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել
- Փսակի. ՌԴ պատժամիջոցները նախագահի հանգուցյալ հոր նկատմամբ են
- Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել «Յանդեքս»-ի նոր ղեկավար Տիգրան Խուդավերդյանի նկատմամբ
- ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Պեսկովի կնոջ և երկու երեխաների նկատմամբ
- Պուտինը պատժամիջոցների պայմաններում քաղաքացիների և բիզնեսի աջակցության համալիր միջոցառումների մասին օրենք է ստորագրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան