Աշխարհի պրոբլեմները քիչ են, մեր իշխանություններն էլ տգետ, դավադիր ու կապիտուլյանտ են. Արտակ Զաքարյան
Վերանայվելու է ՆԱՏՕ-ն, ՆԱՏՕ-ի կազմը, միաբևեռ աշխարհն այլևս չի լինելու, բազմաբևեռ աշխարհի տրամաբանությունն է գործելու։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
Նրա խոսքով, խիստ կարևորվելու է Չինաստանի դերակատարությունը, մեր տարածաշրջանում ավելի սրվելու է Թուրքիայի և Իրանի մրցակցությունը։
«Այս ամենը մեծ կամ փոքր չափով վերաբերում է մեզ։ Աշխարհի պրոբլեմները քիչ են, իշխանություններն էլ տգետ, դավադիր ու կապիտուլյանտ են։ Ամենավատ պատմական ժամանակահատվածում ենք մենք ապրում։ Այս ամենից պետք է շատ լուրջ հետևություններ անենք։ Մենք աշխարհը, աշխարհակարգը չենք կարող փոխել և մեզ հարմարացնել, բայց գոնե մեր ներսը պարտավոր ենք կարգի բերել, որ ցանկացած զարգացման՝ և ամենավատ, և ամենալավ պատրաստ լինենք»,- ասաց Ա. Զաքարյանը։
Ըստ նրա, այս իշխանությունն արդեն պետք է փոխված լիներ, քանի որ նոր աշխարհակարգի, Հայաստանի նոր պրոբլեմների հետ որևէ առնչություն չունի, ընդհանրապես սրանք ավելի վատացնում են պետության վիճակը։
«Սխալ քաղաքականության հետևանքը կարող է լինել՝ պատերազմ, իզգոյի կարգավիճակում հայտնվել, մերժված լինել Ռուսաստանի, Արևմուտքի կոմից, զրկվել տնտեսական զարգացման հնարավորություններից։ Պարենային անվտանգության հարցերում հայտնվել վերջին վագոնում՝ տակը ինչ մնա կամ կտան, կամ չէ, կամ հայտնվենք ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի սոցիալական երրորդ, չորրորդ երկրների ցանկում, էն որ ասում են՝ մի բան տվեք, ուտեն չմեռնան, մինչև տեսնենք՝ ինչ է լինում։ Սրան են տանում սրանք»,- ասաց քաղաքական գործիչը։
Նա ընդգծեց, որ Արցախի ու Հայաստանի անվտանգության հարցը լուծված չէ, երկիրը նույնիսկ չունի անվտանգության փոփոխված հայեցակարգ։
«Հայ-ռուսական համագործակցության ռեյլսը պետք է մեզ համար լինի առաջնային, մնացած բոլոր ռեյլսերը մեզ համար պետք է լինեն զուգորդող։ Մենք այն պետությունն ենք, որը չի կարող միագիծ, միավեկտոր գործողության մեջ լինի։
Մենք պետք է շատ կարևոր բան հասկանանք՝ Ռուսաստանին պետք է գործընկեր, ոչ թե վասալ։ Գործընկերն այն է, որ ինչ որ փուլերում դու ես նրան օգտակար լինում, ինչ որ փուլերում՝ նա քեզ»,- ասաց Արտակ Զաքարյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան