19.03.2022. Արցախում կորոնավիրուսի 3 նոր դեպք է գրանցվել
Արցախում անցած մեկ օրվա ընթացքում կատարվել է 45 թեստավորում, որի արդյունքում հայտնաբերվել է կորոնավիրուսի հիվանդացության 3 նոր դեպք։ ԱՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ, մարտի 19-ի ժամը 11-ի դրությամբ Արցախում կորոնավիրուսով 12 հիվանդ ստացիոնոր բուժում է ստանում։
Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 10409 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3046 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 41 դեպք է արձանագրվել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի