Ռուսաստանը սկսել է հարվածներ հասցնել Բաքվի բռնապետի հակառուսական քարոզչամեքենային. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Ռուսաստանը սկսել է հարվածներ հասցնել Բաքվի բռնապետի հակառուսական քարոզչամեքենային՝ իր տարածքում արգելափակելով դրա ամենատխրահռչակ ռուսալեզու «Haqqin-az» կայքը։
Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ նշված քարոզչամիջոցը ուղղակիորեն համակարգվում և ուղղորդվում է Բաքվի բռնապետի աշխատակզմից և, ըստ էության, տարածում այն հակառուսական տեսակետները, որոնք վախենում են անձամբ բարձրաձայնել Բաքվում իշխող վարչախմբի բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց պարագլխով հանդերձ։
Քարոզչական մակարդակում ռուսական կողմի այս գործողությունը հավասար է Խարկովում Բաքվի բռնապետսկան վարչախմբի հյուպատոսությանը հասցված հրթիռային հարվածին։
Բայց այս ամենը մեզ համար կմնա լոկ «մխիթարություն», եթե հենց այսօրվանից մեր մտքերում և սրտերում չարձանագրենք այն սրբազան ուխտն ու դրանից բխող ծրագիրը, ըստ որի՝ հայկական արդարացի վրեժի արգասիք հրթիռների հարվածները անխուսափելիորեն պետք է ոչնչացնեն թշնամու ռազմական ենթակառուցվածքները՝ ապառազմականացնելու Բաքվի բարբարոս վարչախումբը և դրա կողմից կառավարվող արհեստածին կազմավորումը»։
Հարակից հրապարակումներ`
- Ալիևն ադրբեջանցիներին արգելել է Ռուսաստանից վերադառնալ Ադրբեջան
- Ռուսաստանում արգելափակվել են ադրբեջանական կայքեր
- Բաքվի բռնապետը արդեն համարյա բացահայտորեն անցել է հակառուսական գործողությունների ճամբար. Վարդան Ոսկանյան
- Վարդան Ոսկանյան. Ո՞վ է ասել, որ Ադրբեջանը պետք է անարգել օգտվի Բաքու-Էրզրում գազատարից
- Խարկովում Ադրբեջանի հյուպատոսարանն ավիահարվածների է ենթարկվել
- Վարդան Ոսկանյան. Հաճախակիացել են Ադրբեջանից Լեհաստան ուղևորվող խիստ կասկածելի բեռով օդանավերի չվերթները
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում