Լավրովը հայտնել է Ուկրաինայի հետ բանակցություններում Ռուսաստանի պահանջների մասին
Ուկրաինայի հետ կարգավորման շուրջ բանակցությունները շարունակվում են, չնայած այն բանին, որ ԱՄՆ-ը փորձում է Կիևի «ձեռքը բռնել»: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Ռուսաստանի առաջնորդներ»մրցույթի եզրափակիչ փուլի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Բանակցություններն ընթանում են, չնայած անընդհատ զգացվում է, որ ուկրաինական պատվիրակության ձեռքը բռնում են, ամենայն հավանականությամբ, ամերիկացիները՝ թույլ չտալով համաձայնել այն պահանջներին, որոնք, ես կարծում եմ, բացարձակ նվազագույն են»,-ասել է նախարարը։
Նրա խոսքով, Ռուսաստանն ակնկալում է, որ Ուկրաինայում իրականացվող հատուկ գործողությունը կհանգեցնի անվտանգության հարցերի վերաբերյալ փաստաթղթերի ստորագրմանը, որոնք հստակորեն կնշեն նրա չեզոք կարգավիճակը։ Ներքին հակասությունների հետագա քաղաքական կարգավորումը ուկրաինացիների գործն է, հավելել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին