Արտակ Բեգլարյան. Արցախում առաջիկա ժամերին բոլորն ապահովված կլինեն բնական գազով
«Արցախում երեկ ամբողջովին ավարտվել են վնասված գազատարի վերանորոգման և ստուգման աշխատանքները, իսկ գիշերը բնական գազն արդեն իսկ մատակարարվել է «Արցախգազ» ՓԲԸ ընդունման կետ։ Ներկա պահին բաժանորդների կեսից ավելիի գազամատակարարումը վերականգնվել է և առաջիկա ժամերին մնացած մասը նույնպես կապահովվի բնական գազով»,- Թելեգրամ ալիքում գրել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
Նա նշել է, որ այժմ Արցախի բնակչությունն այս բացառիկ ցուրտ եղանակին կկարողանա հաղթահարել ջեռուցման խնդիրը և լուծել մի շարք այլ խնդիրներ։ Ա. Բեգլարյանը հայտնում է, որ այսօր Ստեփանակերտում ձայն հաստությունը հասնում է շուրջ 30-40 սմ, իսկ Արցախի այլ բնակավայրերում ավելի շատ է, ինչը բացառիկ է մարտ ամսվա համար:
«Եվ նման պայմաններում Արցախի բնակչությունը զրկված էր բնական գազից ավելի քան 11 օր՝ ադրբեջանական արհեստական ու դիտավորյալ խոչընդոտների պատճառով», - նշել է Արցախի պետնախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախցիներն այսօրվանից բնական գազ կունենան
- Արցախում վնասված գազատարը նորոգված է, բայց գազ չի լինի
- Արցախում գազամատակարարման վերականգնման աշխատանքները դեռևս չեն ավարտվել
- Զախարովա. Մենք տեղյակ ենք Արցախում գազատարի վթարի հետ կապված ծանր հումանիտար իրավիճակին
- Ելենա Կիրակոսյան. Մինչ այս պահը Արցախը շարունակում է մնալ առանց գազամատակարարման մինչև -7-ի պայմաններում
- Արցախում 10 օր է գազ չկա՝ Հայաստանում ինչ-որ ծաղրածուներ են տարբեր պաշտոններում նշանակվում. Տիգրան Աբրահամյան
- Ադրբեջանն այսօր սկսել է վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները. Արցախի տեղեկատվական շտաբ
- Արցախի ՄԻՊ. Ադրբեջանական կողմը թույլ չի տալիս վերանորոգել մայր գազատարը