Սրա՞նք են ձեր դավանած արժեքները, թե խավիարն ու նավթադոլարները. Արտակ Բեգլարյան
«Խիստ դատապարտելի է Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում անցկացված միջոցառումը՝ նվիրված ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-րդ տարեդարձին: Էլ ավելի դատապարտելի է ՄԱԿ-ի մարմինների ներկայացուցիչների այցը օկուպացված Շուշի և ադրբեջանական սադրանքին մասնակցությունը»,- հայտարարել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը:
Նա նշել է, որ ՄԱԿ-ի չափազանց մարդասեր և արժեքներ կրող պաշտոնյաներն այս սադրանքը կատարում են հետևյալ պայմաններում.
«ՄԱԿ-ի ոչ մի պաշտոնյա այդպես էլ չայցելեց Արցախ՝ արձանագրելու և կանխելու պատերազմի ու հետպատերազմյան տառապանքներն ու ադրբեջանական վայրագությունները,
40 հազար տեղահանված, որից 5 հազար՝ շուշեցի, զրկված են իրենց հայրենի տներից ու բազմաթիվ այլ իրավունքներից, իսկ ՄԱԿ-ը շարունակում է Արցախի մեկուսացման ադրբեջանական քաղաքականությունը,
Նույն օրերին նույն Շուշիում վնասված էր Արցախի միակ գազատարը, և ադրբեջանական կողմը դիտավորյալ ձգձգում էր վերականգնումը՝ 100 000 մարդու լրացուցիչ տառապանքներ պատճառելով, իսկ ՄԱԿ-ը լուռ էր»։
Վերջում Արտակ Բեգլարյանը հարցադրում է արել. «Սրա՞նք են ձեր դավանած արժեքները, թե խավիարն ու նավթադոլարները...»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ում ՄԱԿ մշտական համակարգողի պաշտոնակատարին խիստ բողոքի հայտագիր է ներկայացվել
- Արտակ Բեգլարյան. Արցախում առաջիկա ժամերին բոլորն ապահովված կլինեն բնական գազով
- Արդյո՞ք սրանք են իրենց դավանած արժեքները, արդյո՞ք իրենց այցով լեգիտիմացնում են Շուշիի բռնազավթումը. ԱՀ ՄԻՊ-ը՝ ՄԱԿ-ին
- Արցախի ԱԳՆ-ն խստիվ դատապարտում է նման միջոցառման անցկացումը Շուշիում