Սահմանամերձ Հացին՝ այսօր. «Ամուր կանգնած մնալու ենք մեր Արցախ աշխարհում»
Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Հացի գյուղական համայնքի բնակիչները սովորել են առօրյան կազմակերպել՝ թշնամու հարևանությունը հաշվի առնելով: Գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման հարցում որոշակի դժվարություններ ունեն: Զգալի են հատկապես արոտավայրերի կրճատման հետևանքները: Դրան ուղիղ համեմատական՝ կրճատվել է նաև գյուղի անասնագլխաքանակը:
Արցախի Հանրային հեռուստաընկերության տեսանյութում Հացիի համայնքապետ Սանթուր Սարգսյանն ասում է, որ պատերազմից հետո դարձել են սահմանամերձ գյուղ, վարելահողերն անմիջապես կպած են սահմանին, որևէ երաշխքի չկա, որ աշխատելու պահին ադրբեջանցիները չեն կրակի գյուղացիների վրա։
Գյուղի բնակիչներից մեկը պատմում է. «Մի քանի օր է չեն թողել գյուղի բնակիչները գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնեն, կրակել են, հայհոյել, թե դուրս եկեք և այլն, և այլն։ Ամեն դեպքում իրենց խոսելուց չենք կոտրվում։ Ամուր կանգնած մնալու ենք մեր Արցախ աշխարհում, կապրենք ու կապացուցենք, որ մենք կանք ու կլինենք»։
Հարակից հրապարակումներ`
- Խրամորթից ժամանակավորապես այլ բնակավայրեր են տեղափոխվել գյուղի կանայք և երեխաները. Ասկերանի շրջանի վարչակազմ
- Ադրբեջանը կրակել է Խնապատ, Փառուխ գյուղերի ուղղությամբ. Արցախի ոստիկանություն
- Խրամորթի հատվածում իրականացվում է ուժային համապատասխան կառույցների և խաղաղապահների համատեղ ուժեղացված ծառայություն. Արցախի ԱԽ
- Այս ամենն այսպես չի մնա, անպայման լավ է լինելու. Խրամորթում վիրավորված բնակիչ
- Խրամորթում թշնամու կրակոցից վիրավորված խաղաղ բնակչի առողջական վիճակը «բավարար կայուն» է
- Խրամորթում թշնամու կրակոցից վիրավորված խաղաղ բնակչի մոտ առկա է գոտկային շրջանի կույր բեկորային վիրավորում. ԱՆ
- Խրամորթի բնակիչը վիրավորվել է իր տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ. Արցախի ՆԳՆ
- Խրամորթ գյուղի ուղղությամբ թշնամու կրակոցներից մեկ քաղաքացիական անձ վիրավորվել է. ՀՀ ՄԻՊ
- Թշնամին 15 անգամ ականանետ է կիրառել Խրամորթ գյուղի հարակից տարածքի վրա. Արցախի ՊԲ
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան