Արցախում առատ ձյան պատճառով ոչ բոլոր երթուղիներն են կանոնավոր գործել
Գիշերվանից տեղացող առատ ձյան հետևանքով Արցախի Հանրապետության շրջաններից դեպի մայրաքաղաք գործող տրանսպորտային ոչ բոլոր միջոցներն են կատարել կանոնավոր երթևեկություն։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի Ավտոկայանի Շահագործման բաժնի պետ Ալեքսանդր Ավետիսյանը։
«Այսօրվա դրությամբ գործել են ԱՀ Մարտունի քաղաքից և Ասկերանի շրջանի Դահրավ գյուղից մեկական երթուղիներ։ Մնացած բոլոր երթուղիները, ելնելով կլիմայական պայմաններից, չեն գործարկվել, քանի որ վաղ առավոտյան ավտոճանապարհներին ձնահեռացման աշխատանքներ դեռ չէին իրականացվել, իսկ մեր վարորդները ռիսկի չեն դիմել»,-նշեց Ա. Ավետիսյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ Ստեփանակերտ-Երևան երթուղայինը նույնպես չի գործարկվել, իսկ Երևանից Ստեփանակերտ շարժվող երկու երթուղայիններ այս պահի դրությամբ գտնվում են Բերձորում։
«Ավտոմեքենաները տեխնիկապես սարքին վիճակում են, անվադողերը ձմեռային են»,- հավաստիացրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում ցուրտ ու ձնառատ եղանակը կպահպանվի նաև առաջիկա օրերին
- Արտակ Բեգլարյան. Արցախում առաջիկա ժամերին բոլորն ապահովված կլինեն բնական գազով
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները