Կայացել է «Եվրատեսիլ 2022» մրցույթի հայաստանյան տեսահոլովակի պրեմիերան
Տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինի «Snap» երգիտեսահոլովակի պրեմիերան:
Եվրատեսիլի հաաստանյան պատվիրակը պատմում է, որ իր երգն ուղևորություն է դեպի իր ներաշխարհ, այն մի անձնական պատմություն է, որը բոլորին է ծանոթ. «Կարծում եմ, որ մենք բոլորս հայտնվել ենք մի կետում, որտեղ թվում է, թե էլ ելք չկա, և որ ամբողջ աշխարհը պարզապես գլխիվայր շուռ է եկել: Այդ պահին դու սկսում ես ամեն ինչ հարցականի տակ դնել, անգամ՝ ինքդ քեզ:
Ինձ այդ հուսահատ իրավիճակը շատ ծանոթ է. արդյունքում հասկացա, որ ես ունակ եմ ձևավորելու իմ իրականությունը. դրա համար պարզապես պետք էր ինձ հայտնի ուղիներից դուրս գտնել ներքին խաղաղությունս: Կարևորն ինքդ քեզ սիրելն ու ընդունելն է, գիտակցումը, որ դու և միայն դու ես քեզ պետք: «Snap»-ն ինձ համար ինքնաբուժություն էր, և ես հուսով եմ, այս երգը կօգնի նաև այն մարդկանց, ովքեր հիմա ծանր ապրումներ ունեն»։
անրային հեռուստաընկերությունից հայտնում են, որ «Snap» երգի հեղինակներն են կոմպոզիտորներ՝ Ռոզա Լինը, Լարզ Պրինչիպատոն, Քորթնի Հարելն, Էլի Քրիսթալը, Թամար Մարտիրոսյան-Կապրելյանն: Տեքստը համահեղինակել են Ռոզա Լինը, Լարզ Պրինչիպատոն, Քորթնի Հարելը, Էլի Քրիսթալը, Թամար Մարտիրոսյան-Կապրելյանը, Ջերեմի Դուսուլետը:
Առաջին ալիքի երաժշտական պրոդյուսեր Անուշիկ Տեր-Ղուկասյանը նշում է, որ Հանրային հեռուստաընկերությունը Ռոզայից ստացել է երգի նախնական տարբերակը, որը շատ քիչ փոփոխությունների է ենթարկվել. «Կարծում եմ՝ այս պարագայում շահեկան է, որ երգի հեղինակը հենց արտիստն է, քանի որ հենց ինքը լավագույնս կարող է զգալ ու հանդիսատեսին փոխանցել ստեղծագործության էմոցիոնալ գունապնակը: Շատ ուրախ եմ, որ այս տարի Առաջին ալիքի թիմը համագործակցում է միջազգային խոշոր նախագծեր իրականացրած արտասահմանցի պրոդյուսերների հետ»:
«Snap» երգի պրոդյուսերներն են Ալեքս Սալիբյանը, Իթան Շնեյդերմանը, Լարզ Պրինչիպատոն, Բեն Սամաման, Լիլիթ Նավասարդյանը (Հայաստան): Միքս-մասթերինգի վրա աշխատել է Գրեմմիի մրցանակակիր Թոնի Մազերատտին, որը համագործակցել է Արետտա Ֆրանկլինի, Բեյոնսեի, Սիայի, Սելենա Գոմեսի, Շերի, Լեդի Գագայի և այլ աշխարհահռչակ արտիստների հետ»:
Հանրային հեռուստաընկերության որոշմամբ՝ տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը՝ նախապես ներկայացված կոնցեպտի հիման վրա:
«Երգը լսելուց հետո մտքումս անընդհատ պտտվում էր, որ պետք է հնարավորինս մատչելի ու ճշգրիտ կերպով փոխանցեմ արտիստի հույզերը: Ինձ համար կարևոր նախապայման էր` արտիստին երկրորդ պլանում չթողնելը: Նկարահանել ենք այնպես, որ գեղարվեստական և վիզուալ լուծումների միջոցով հեռուստադիտողը հնարավորություն ստանա ճանապարհորդություն կատարել դեպի մեկ այլ՝ արտասովոր իրականություն» - ասում է Արամայիս Հայրապետյանը:
«Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթն անցկացվելու է Թուրինում մայիսի 10-14-ին։ Հայաստանը «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում կներկայանա մայիսի 10-ին կայանալիք առաջին կիսաեզրափակչում:
Մրցույթին ընդհանուր մասնակցում է 41 երկիր՝ Հայաստան, Ալբանիա, Բուլղարիա, Լատվիա, Լիտվա, Մոլդովա, Նիդեռլանդներ, Սլովենիա, Շվեյցարիա, Ուկրաինա, Ավստրիա, Խորվաթիա, Դանիա, Հունաստան, Իսլանդիա, Նորվեգիա, Ռուսաստան, Պորտուգալիա, Իտալիա, Ֆրանսիա, Ավստրիալիա, Ադրբեջան, Կիպրոս, Ֆինլանդիա, Վրաստան, Իսրայել, Մալթա, Սան Մարինո, Սերբիա, Բելգիա, Չեխիա, Էստոնիա, Իռլանդիա, Մոնտենեգրո, Հյուսիսային Մակեդոնիա, Լեհաստան, Ռումինիա, Շվեդիա, Գերմանիա, Իսպանիայի, Միացյալ Թագավարություն։
Փետրվարի 26-ին Եվրոպական հեռարձակողների միությունը հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող մասնակցի «Եվրատեսիլ-2022» երգի մրցույթին։ Կազմակերպությունն այս որոշումը բացատրել է ուկրաինական ճգնաժամով, քանի որ Ռուսաստանի մասնակցությունը կարող է վնասել մրցույթի հեղինակությանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը «Եվրատեսիլ 2022»-ին կներկայացնի Ռոզա Լինը Վանաձորից
- «Եվրատեսիլի» կազմակերպիչների որոշմամբ՝ Ռուսաստանը չի մասնակցի մրցույթին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան