Ադրբեջանն ու Հայաստանն իրականացնում են համաձայնեցված քաղաքականություն. Լարիսա Ալավերդյան
«Ադրբեջանն ու Հայաստանն իրականացնում են տարբեր ձևերով, տարբեր ուղղությամբ, բայց իրար հետ, ըստ արդյունքների, համաձայնեցված քաղաքականություն»,- ասուլիսում ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։
Նրա խոսքով, Ադրբեջանի ծրագրում խնդիրը դրված է՝ պարբերաբար ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք անտանելի լինեն Արցախի բնակիչների համար, որպեսզի նրանք մոռանան, որ դարեր շարունակ պայքարել են իրենց հողի վրա անկախ ապրելու համար և հեռանան։
«Համոզված եմ, որ արցախցիները դա չեն անելու։ Բայց այն գինը, որ հայ ժողովուրդը արդեն մուծում է, օրվա իշխանությունների կողմից հետևողական քաղաքականության հետևանք է, որը միայն ու միայն ծառայում է թուրք-ադրբեջանական ցեղասպանական ծրագրերին»,- ասաց Լ. Ալավերդյանը։
Ըստ նրա, այս իշխանության քաղաքական գիտելիքները զրո է, որովհետև հստակ պետք է հասկանան, որ իրենց բոլոր «խաղերը» արդեն բոլորը հասկանում են։
«Այս իշխանությունն իրավունք չունի ասելու, որ ստացել է ժողովրդի մանդատը, երբ որ իրականացնում է հակապետական, հակաժողովրդական և հակազգային քաղաքականություն»,- նշեց Լարիսա Ալավերդյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ գործող իշխանությունը կարող է համարվել «Շուշիի հռչակագրի» երրորդ կողմը. Լարիսա Ալավերդյան
- Լարիսա Ալավերդյան. Ադրբեջանն իրականացնում է ցեղասպան քաղաքականություն հայերի նկատմամբ
- Դուք կարծում եք՝ ձեզ թշնամին հարգո՞ւմ է. Լարիսա Ալավերդյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին