Լուկաշենկո. ԽՍՀՄ-ի պահպանումը թույլ կտար խուսափել ընթացիկ հակամարտություններից
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ եթե Խորհրդային միությունը պահպանվեր, այսօր աշխարհում կարելի էր խուսափել բազմաթիվ հակամարտություններից, որոնց պատճառը միաբևեռ աշխարհակարգն է, որտեղ գերիշխում է Միացյալ Նահանգները։
«Եթե Խորհրդային Միությունը գոյատևեր մինչ օրս, մենք կարող էինք խուսափել աշխարհում ցանկացած տեսակի հակամարտություններից: Բոլոր տեսակի հակամարտություններից։
Արևմուտքը և Ամերիկան միշտ ստիպված են եղել հաշվի նստել Խորհրդային Միության դիրքորոշման հետ: Այո, և Ճապոնիայի հետ մենք ունեինք լավ, բարեկամական հարաբերություններ, չնայած տարբեր տեսակի խնդիրների առկայությանը: Աշխարհը բազմաբևեռ էր, և մի բևեռը հավասարակշռում էր մյուսին: Այժմ աշխարհում տեղի ունեցողի պատճառը միաբևեռությունն է, Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից մեր մոլորակը մոնոպոլիզացնելը», - ՏԱՍՍ-ի հաղորդմամբ ասել է Լուկաշենկոն ճապոնական TBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որից հատվածներ այսօր ցուցադրվել են «Բելառուս-1» հեռուստաալիքի Յութուբթյան ալիքում։
Լուկաշենկոն նշել է, որ ԽՍՀՄ փլուզումն իր համար ողբերգություն էր։
«Ես ծնվել և ապրել եմ այդ երկրում: Ես նվիրված էի այդ երկրին, ես եղել էի Կոմկուսի անդամ։ Ես այն ժամանակ Բելառուսի Գերագույն խորհրդի պատգամավոր էի, ուստի զբաղվել եմ նաև քաղաքականությամբ։ Հիմա ամբողջ աշխարհը դա հասկացավ, դա ողբերգություն էր։ Խորհրդային Միության փլուզումը ողբերգություն էր»,- ասել է Բելառուսի նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- Լուկաշենկոն ասել է, որ Բելառուսը էներգակիրներ կստանա Ռուսաստանի գներով
- Լուկաշենկոն՝ պատժամիջոցների մասին. Կատուները հանգստանում են
- Բելառուսի ՀՕՊ-ը թույլ չի տա հարված հասցնել ՌԴ ԶՈւ-ի թիկունքին. Լուկաշենկո
- Պեսկով. Լուկաշենկոն պատրաստ է անհրաժեշտ պայմաններ ստեղծել բանակցությունների համար
- Ռոբերտ Քոչարյան. Լուկաշենկոն ասել է այն, ինչ բոլորը մտածում են մեր մասին
- Լուկաշենկոյի հայտարարության շերտերը
- Երևանում Բելառուսի դեսպանը հրավիրվել է Հայաստանի ԱԳՆ՝ Լուկաշենկոյի հայտարարություններից հետո
- Մի նույնականացրեք Հայաստանն ու Փաշինյանին. Մամիջանյանի արձագանքը՝ Լուկաշենկոյին
- Լուկաշենկոն խոսել է հետխորհրդային հանրապետությունների ընդհանուր սպառնալիքների մասին