Հակամարտությունը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև է. ռազմական փորձագետ
«Չկա ռուս-ուկրաինական հակամարտություն։ Հակամարտությունը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև է»։ «Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունը. մեր տեղը նոր աշխարհակարգում» խորագրով համաժողովին հայտարարեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
«Մարդ, որ իր ամբողջ կյանքում սուտն ու կեղծիքը որպես կյանքի գոյության կրեդո է ընդունել, պարզվում է, կարող է մեկ-մեկ իրեն թույլ տալ ճշմարտություններ ասել։ Այդպիսի մի ճշմարտություն ասաց ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության և պետքարտուղարության կողմից կառավարվող մի մեծ հիմնադրամի ղեկավար՝ Ջորջ Սորոսը, երբ ասաց, որ այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, Բուդապեշտի՝ 1944թ մատույցների ճակատամարտի շարունակությունն է։ Այս առումով ինքը բավականին ճիշտ է։ Այո, գնում է, ըստ Արևմուտքի, Երկրորդ համաշխարհային պատերազմի այն ճակատամարտը, որը պարտվել է արմուտքը, Նացիստական Գերմանիան, իսկ Նացիստական Գերմանիան իրականում ստեղծել էր Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն, դրա վերաբերյալ հազարավոր անհերքելի փաստեր կան։ Հիմա Ուկրաինայում տեղի է ունենում հերթական ճակատամարտը»,- նշեց փորձագետը։
Հ. Նահապետյանի խոսքով, Ռուսաստանի համար սա ոչ այդքան հերթական ճակատամարտն է, որքան՝ նոր աշխարհակարգի ստեղծման համար գոյության պայքար, պատերազմը՝ կենաց մահու է։
Փորձագետի ներկայացմամբ, Ուկրաինայի տարածքում Ռուսաստան-ԱՄՆ հակամարտությունը կարելի է բնութագրել երեք բաղադրիչներով՝ իրավական, բարոյական, անվտանգային։
«Հայաստանն իրավական առումով ունի պայմանագրային պարտավորություններ Ռուսաստանիի հանդեպ՝ ՀԱՊԿ անդամակցություն, հայ-ռուսական ռազմական համագործակցությունը 102-րդ ռազմաբազայի տեսքով, հայ-ռուսական համատեղ զորախումբ։
Նշված երեք վահաններով Հայաստանն ունի պարտավորություն և իրավունքներ։ Բացի այդ՝ Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկիր է։ Եթե Հայաստանը չի կատարում այդ պարտականությունները, ինքին արդեն իսկ խնդիրներ են առաջանում մեր պետության, մեր երկրի քաղաքացիների հետ կապված»,- ասաց Հ.Նահապետյանը։
Փորձագետի խոսքով, եթե Հայաստանի իշխանությունը, այնուամենայնիվ, փորձելու է խաղալ կամ իրականացնել և-և-ի կամ կոմպլիմենտար քաղաքականություն, ապա պետք է հաշվի առնել, որ սպառնալիքները ՀՀ հանդեպ օր-օրի աճում են, բազմապատկվում են։
«Ըստ այդմ, մենք այլընտրանք էլ չունենք՝ անկախ նրանից դա լավ է, թե վատ է, ճիշտ է, թե սխալ է։ Մենք ունենք մեկ այլընտրանք և այն պայմանագրային պարտավորությունները, որոնք Հայաստանն ունի Ռուսաստանի հետ, դրանք պետք է ավելի խորացվեն և այդ խորացման միակ ճանապարհը Ռուսաստան-Բելառուս միասնական պետությունը, ինչու չէ անհրաժեշտության դեպքում նաև նոր առկա իրողությունները հաշվի առնելով Ռուսաստանի հետ ռազմական կամ ռազմատեխնիկական համագործակցության նոր որակի պայմանագրեր կնքելն է»,- ասաց Հ. Նահապետյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հիմա որևէ մեկը չի կարող խաղեր տալով, սրա նրա գիրկը թռնելով՝ քաղաքական օրակարգ ձևավորել. Վահան Բաբայան
- Աշխարհի պրոբլեմները քիչ են, մեր իշխանություններն էլ տգետ, դավադիր ու կապիտուլյանտ են. Արտակ Զաքարյան
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան