«Հրապարակ». Բանկերը հրաժարվում են սպասարկել Ռուսաստանից ժամանածներին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեծ թվով Ռուսաստանի քաղաքացիներ են ժամանել Հայաստան և արդեն բախվել են հայկական «ջերմ» հյուրընկալությանը՝ վարձով տների գներն են բարձրացել, բոլոր մյուս ծառայությունների։ Բայց ամենից շատ դժգոհությունները բանկերից են, որոնք հրաժարվում են սպասարկել Ռուսաստանից ժամանածներին՝ հորինված և անօրինական պատճառաբանություններով։ Մասնավորապես՝ հաշվի համարներ չեն բացում ՌԴ քաղաքացիների համար։
Մենք տասնյակ բողոքներ ենք ստացել ՌԴ-ից ժամանած անձանցից (տես էջ 4)։ Բանկերը հերքում են խտրական մոտեցման պահը, Կենտրոնական բանկը հերքում է, թե բանավոր հրահանգ է իջեցրել՝ չսպասարկել Ռուսաստանից ժամանած, ոչ ռեզիդենտ անձանց։
Իսկ մեր աղբյուրներն ասում են, որ արևմտյան երկրների դեսպաններն անձամբ են կապվել բանկերի կառավարիչների հետ և զգուշացրել՝ եթե սպասարկեք, ձեր բանկի նկատմամբ էլ պատժամիջոցներ կկիրառվեն, և համաշխարհային բանկային համակարգից ձեզ կանջատեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան