Չինաստանը հայտնում է մեկ տարվա ընթացքում կորոնավիրուսից առաջին երկու մահվան դեպքի մասին
Չինաստանում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցել է COVID-19-ից երկու մահվան դեպք երկրում հիվանդության ակտիվ տարածման ֆոնին։ Վերջին անգամ Չինաստանում կորոնավիրուսից մահվան դեպք գրանցվել էր 2021 թվականի հունվարի 25-ին։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին է վկայում Չինաստանի առողջապահության պետական կոմիտեի հրապարակած տվյալները։
Չինացի փորձագետները ուրբաթ օրը հայտնաբերել են վարակի 2228 նոր հաստատված դեպք։ Նման բարձր ցուցանիշներ են գրանցվել մեկ շաբաթից ավելի, չնայած այն բանին, որ մինչ այդ նման բարձր ցուցանիշ եղել են միայն 2020 թվականի սկզբին, երբ հիվանդությունը նոր էր տարածվում։
Միևնույն ժամանակ, երկրում գրանցվել է նաև վարակի ասիմպտոմատիկ դեպքերի բավականին բարձր ցուցանիշներ, որոնք Չինաստանում դիտարկվում են հաստատվածներից առանձին։ Այսպես, վերջին մեկ օրվա ընթացքում Չինաստանում հայտնաբերվել է 1823 մարդ, որոնց թեստը դրական է եղել, սակայն նրանց մոտ հիվանդության ախտանիշ չի եղել։
Ընդհանուր առմամբ, Չինաստանում համաճարակի ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 128 հազար 462 դեպք, ապաքինվել է 105 հազար 238 մարդ, 18 հազար 586 հիվանդ բուժվում է հիվանդանոցներում, 31 հոգի ծանր վիճակում է, մահացել է 4638 մարդ։
Հարակից հրապարակումներ`
- Չինաստանում ավելի քան 1,1 միլիարդ մարդ ավարտել է COVID-19-ի ամբողջական պատվաստումը
- Չինաստանում խոստանում են COVID-19-ի բռնկման աղբյուրը գտնելու համար պարգևավճարներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան