Վրաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 849 նոր դեպք, մահացել է 13 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 849 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում, գրում է վրացական «Առաջին ալիք»-ը։
Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 20 286 թեստ, այստեղից 17 904-ը՝ հակագենի արագ թեստով և 2 382-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. Օրական- 4,19%, վերջին 14 օրը-9,04%, վերջին 7 օրը- 5,87%:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 641 399 դեպք: Ապաքինվել է ևս 1 855 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 596 779:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 13 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 16 643 անձ:
Երկրում ընդհանուր կատարվել է 2 841 572 պատվաստում, օրական՝ 1 448: